Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆուտբոլի ամենաթանկարժեք դարպասապահների վարկանիշային ցանկը (ֆոտոշարք) Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի Ցերեկվա տևողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. Սուրենյան Կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ Թրամփը սպառնացել է ամբողջությամբ ոչնչացնել Իրանը Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի Ադրբեջան Հետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է Հայաստան Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը Կառավարությունը երբեք չի դադարել ջանքեր գործադրել բազմաթիվ անհայտ հարցերի պատասխանները գտնելու ուղղությամբ. վարչապետ (տեսանյութ) Ղրիմի կամուրջը մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ հարձակման է ենթարկվել Ռուսաստանը բաց է աշխարհի համար. Պուտին Սպասվում են տեղումներ

Ֆուտբոլի ամենաթանկարժեք դարպասապահների վարկանիշային ցանկը (ֆոտոշարք)Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալիՑերեկվա տևողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. ՍուրենյանԿկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներԹրամփը սպառնացել է ամբողջությամբ ոչնչացնել ԻրանըԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի ԱդրբեջանՀետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է ՀայաստանՀայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերըԿառավարությունը երբեք չի դադարել ջանքեր գործադրել բազմաթիվ անհայտ հարցերի պատասխանները գտնելու ուղղությամբ. վարչապետ (տեսանյութ)Ղրիմի կամուրջը մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ հարձակման է ենթարկվելՌուսաստանը բաց է աշխարհի համար. ՊուտինՍպասվում են տեղումներԽաչատուրյան քույրերը գործել են ինքնապաշտպանության նպատակովԴուք անհավանական աշխատանք եք կատարել և բացառիկ առաջնորդ եքTotal Chess. Մարտիրոսյանը հաղթեց Ռապորտին, Արոնյանը՝ ՄամեդյարովինԲելգիայում ՀՀ դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահի հետՄասիսի համայնքային ոստիկանները Հովտաշատում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարան (տեսանյութ)Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն. ՊՆՄենք երկար տարիներ հիանալի հարաբերություններ ենք ունեցելՌԴ-ում վարչական պատասխանատվություն կսահմանվի ռուսական ավանդական հոգևոր և բարոյական արժեքները վարկաբեկելու համարՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 19.11.2026 (ուղիղ)Մինչև խաղաղությունը հաստատված, ինստիտուցիոնալ չդառնա, ես չեմ գնալու. վարչապետՀրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից տներՆոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի մինչև այս ամսվա վերջԲելգիայում փողոց են դուրս եկել հազարավոր ուսանողներ և ուսուցիչներՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումԱլեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության պատվիրակությանըՀայաստանի ժողովուրդը հանրաքվեի գնալու է և ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկելու նոր Սահմանադրությանը. ՓաշինյանՔիշնևը բողոք է հայտնել Մոսկվային՝ Մոլդովայի տարածքում ընկած դրոնների պատճառովՀամայնքային ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են բացահայտել․ հայտնաբերվել է 13 փաթեթ մարիխուանաԽաղաղություն կա՛, լինելու՛ է․ Միրզոյան (տեսանյութ)Շարժում և արագություն․ ինչպե՞ս է ֆիզիկան վերահսկում երթևեկությունը (տեսանյութ)Ժամանակավորապես կդադարեցվի էլեկտրամատակարարումը հետևյալ հասցեներումBentley առաջին էլեկտրական ամենագնացըԷլեկտրամոբիլների և լիցքավորվող հիբրիդների վաճառքը կրճատվել էՀարի Փոթերը և փիլիսոփայական քարըԹիրախն այդ ժամանակ պետք է լիներ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը2028 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանության զամբյուղները ձևավորվել են Թբիլիսիում մեկ օրվա ընթացքում երթևեկում է մինչև 900 հազար տրանսպորտային միջոցGlobe Soccer Awards 2026. բոլոր հիմնական անվանակարգերն ու անուններըՄենք հանձնառու ենք կերտելու աշխարհ, որտեղ կանայք ապահով են, նրանց ձայնը՝ լսելի, իսկ ձգտումները չեն սահմանափակվում վախովԵս շատ կցանկանայի, որ խաղաղության պայմանագիրը վերջապես ստորագրվեր և ուժի մեջ մտներՊատմություն՝ հնչողությամբ մեկ դարԹրամփին դիմավորել է Չինաստանի նախագահըԼիոնել Մեսսին պահանջել է դադարեցնել իր անվան օգտագործումը կոմերցիոն նպատակներովՋեյմս Քեմերոնը Հայաստան չի գաԿրիշտիանու Ռոնալդուի հեռանալն ինձ շատ տխրեցրեցԱրգենտինայի ազգային հավաքականը Կոստա Ռիկայի դարպասն է ուղարկել 7 անպատասխան գնդակ Մինչև 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսական աջակցություն ՈւկրաինայինԿօգտվենք բոլոր գործիքներից
Հայաստան

Օպերատիվ տեղեկությունը հիմք չէ խուզարկության համար. Yerevan.today–ը բողոքարկել է դատարանի որոշումը

Yerevan.today կայքի ներկայացուցիչներն այսօր բողոքարկել են կայքի խմբագրությունում սեպտեմբերի 17–ին խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին այսօր ՝ 2018 թ. սեպտեմբրի 25–ին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց կայքի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Ֆերոյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ խուզարկությունից հետո, որպես վկա հարցաքննել են կայքի սեփականատիրոջը, իսկ կայքի գլխավոր խմբագիրը կհարցաքննվի առաջիկայում։

Փաստաբանի խոսքով՝ խուզարկությունը կատարվել է քրեական դատավարության օրենսգրքի պահանջների կոպիտ խախտումներով և այն հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշմանը։

Նա նշեց, որ ՀՀ վճռաբեկ դատարանը դեռևս 2015 թ. դեկետմբերի 18–ին դիրքորոշում է հայտնել, որ միայն ոստիկանության օպերատիվ տեղեկատվության հիման վրա չի կարելի անձի բնակարանում (գրասենյակում) խուզարկություն իրականացնել, քանի որ դրանով խախտվում է անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքը։

«Ստացված օպերատիվ տեղեկատվությունը պետք է ստուգվեր, համադրվեր գործում առկա այլ ապացույցների հետ, նոր միայն նման որոշում կայացվեր»,–ասաց նա։

Ֆերոյանը նշեց, որ խմբագրությունում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միակ հիմքը եղել է ոստիկանության կողմից տրամադրված այն տեղեկատվությունը, թե իբր ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցության ձայնագրությունը նախքան մյուս ԶԼՄ–ների կողմից հրապարակելը, երկու օր առաջ տեղադրել է Yerevan.today կայքը, ինչն, ըստ նրա՝ իրականությանը չի համապատասխանում։

«Նախաքննական մարմնի այն վարկածը, որ առաջինը ձայնագրությունը հրապարակել է Yerevan.Today կայքը, իրականությանը չի համապատասպխանում, խնդիրը Google որոնողական համակարգի մեջ է և այս հարցը բազմիցս քննարկվել է»,– ասաց նա ՝ հավելելով, որ եթե նախաքննական մարմինը խուզարկություն կատարելիս հիմք է ընդունել այդ հանգամանքը, ապա հնարավոր առանց խուզարկության էլ իրականությունը պարզել։

Փաստաբանը միաժամանակ նկատեց, որ առաջին ատյանի դատարանը խուզարկությունը թույլատրելու վերաբերյալ որոշում կայացնելիս՝ պետք է արձանագրեր, թե վարույթն իրականացնող մարմինը խուզարկության ընթացքում կոնկրետ ի՞նչ իրավունք ունի առգրավվելու և կոնկրետ ո՞ր ժամանակահատվածին վերաբերող։

«Ի վերջո խուզարկությունը կատարվել է լրատվական գործունեություն իրականացնող ընկերությունում, որտեղ կան լրատվական գաղտնիք պարունակող բազմաթիվ տեղեկություններ։ Դատարանի կողմից նման փաստարկներ չմատնանշելու հետևանքով՝ վարույթն իրականացնող մարմինը խմբագրությունից առգրավել է տարիների ընթացքում կուտակած տեղեկատվությունը, ինչը լրատվական գործունեություն իրականացնողի համար շատ կարևոր է»,–ասաց նա՝ նշելով, որ խմբագրությունից առգրավվել են այնպիսի նյութեր, որոնք որևէ առնչություն չունեն քննվող քրեական գործի հետ։

Հիշեցնենք, որ խուզարկության արդյունքում առգրավվել է մեկ համակարգիչ և ևս 3 համակարգչի հիշողության կրիչ։

Արմեն Ֆերոյանի խոսքով՝ այս առարկաների առգրավման արդյունքում ընկերությունը տևական ժամանակ զրկված է եղել լրատվական գործունեություն իրականացնելու հնարավորությունից։

Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել 6 տարբեր հասցեներում՝ այդ թվում «Yerevan.today» տեղեկատվական հարթակի խմբագրությունում։ Առգրավված առարկաները ներկայացվել են դատահամակարգչատեխնիկական փորձաքննության:

2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում լայն տարածում էր ստացել Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի և 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում։