Հայտնի է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում պայթյունի հետևանքով մահացածի անունը. կա մեկ վիրավոր
«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այսօր՝ սեպտեմբերի 25–ին, թթվածնի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածը 40–ամյա Վահրամ Գասպարյանն է՝ նույն արտադրամասի աշխատակից։ Այս մասին ասաց ԲԿ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Հովակիմյանը։
Նրա խոսքով՝ պայթյունի հետևանքով ևս մեկ աշխատակից դեմքի շրջանում վնասվածք է ստացել, և այժմ բուժօգնություն է ստանում «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։

















































