Հայաստանի հավաքականի երկրպագուները Մակեդոնիայի դեմ խաղի տոմս կարող են ձեռք բերել 2 եվրոյով
Ֆուտբոլի Հայաստանի եւ Մակեդոնիայի ազգային հավաքականների միջեւ Ազգերի լիգայի երկրորդ տուրի հանդիպման տոմսերը վաճառվում են «Ֆիլիպ Երկրորդ» ստադիոնի մոտ գտնվող տոմսարկղերում:
Սլոպյեում սեպտեմբերի 9-ին կայանալիք խաղում հայ երկրպագուներին հատկացվել է ստադիոնի Հյուսիսային տրիբունայի 11-րդ սեկցիան: Տոմսերի արժեքն է 2 եվրո: Կազմակերպվելու է նաև տոմսերի օնլայն վաճառք, որը հասանելի է հետեւյալ հղումով, հայտնում է ՀՖՖ կայքը։
Հիշեցնենք, որ Մակեդոնիայի դեմ խաղից առաջ Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 6-ին Ազգերի լիգայի առաջին տուրում Երեւանում ընդունելու է Լիխտենշտեյնի թիմին։

















































