Կրակոցներ Էջմիածնի քաղաքապետարանի մոտ
Էջմիածնի քաղաքապետարանի մոտ կրակոցներ են հնչել: Ենթադրյալ հանցագործության կատարման մեջ կասկածվողներից մեկի ինքնությունը պարզվել է:
Միջադեպի վերաբերյալ Tert. am-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն ասաց, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 19:35-ին, Էջմիածնի քաղաքապետարանից հաղորդում է ստացվել, որ շենքի մոտակայքում վիճաբանություն է, կրակոցի ձայն է լսվել:
« Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը, որը պարզել է, որ ժամը 19:00-ի սահմաններում Էջմիածնի Մաշտոցի փողոցում գտնվող նախկին կինոյի շենքի դիմաց անհայտ անձինք վիճաբանել են միմյանց հետ,որի ընթացքում չպարզված զենքից կրակոց է արձակվել, դեպքի վայրում հայտնաբերվել է երկու պարկուճ և մեկ ռետինե մահակ»,- ասաց Զարզանդ Գաբրիելյանը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է հանցագործության ենթադրյալ մասնակիցներից մեկը, ով ներկայացել է Վաղարշապատի քննչական բաժին, տվել ինքնախոստովանական ցուցմունք, կատարվում է նախաքննություն:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև