Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շվեդիան և Չեխիան որոշել են արգելել ռուս մարզիկների մուտքը իրենց երկիր Վանաձորի մի շարք հասցեներում գազ չի լինի Կենսաթոշակառուներին անկանխիկ գործարքների դիմաց տրամադրվող հետվճարների հոկտեմբեր ամսվա գործընթացը մեկնարկել է Կատեստավորվեն նաև դպրոցների տնօրենները. գործընթացը չի կրի կամավոր բնույթ Հովտաշատի նորակառույց դպրոցը շուտով դռները կբացի աշակերտների առջև. Ժաննա Անդրեասյան Ֆուտբոլի ամենաթանկարժեք դարպասապահների վարկանիշային ցանկը (ֆոտոշարք) Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի Ցերեկվա տևողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. Սուրենյան Կկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներ Թրամփը սպառնացել է ամբողջությամբ ոչնչացնել Իրանը Ալեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի Ադրբեջան Հետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է Հայաստան

Շվեդիան և Չեխիան որոշել են արգելել ռուս մարզիկների մուտքը իրենց երկիրՎանաձորի մի շարք հասցեներում գազ չի լինիԿենսաթոշակառուներին անկանխիկ գործարքների դիմաց տրամադրվող հետվճարների հոկտեմբեր ամսվա գործընթացը մեկնարկել էԿատեստավորվեն նաև դպրոցների տնօրենները. գործընթացը չի կրի կամավոր բնույթՀովտաշատի նորակառույց դպրոցը շուտով դռները կբացի աշակերտների առջև. Ժաննա ԱնդրեասյանՖուտբոլի ամենաթանկարժեք դարպասապահների վարկանիշային ցանկը (ֆոտոշարք)Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալիՑերեկվա տևողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. ՍուրենյանԿկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներԹրամփը սպառնացել է ամբողջությամբ ոչնչացնել ԻրանըԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի ԱդրբեջանՀետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է ՀայաստանՀայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերըԿառավարությունը երբեք չի դադարել ջանքեր գործադրել բազմաթիվ անհայտ հարցերի պատասխանները գտնելու ուղղությամբ. վարչապետ (տեսանյութ)Կառավարության 2026 թվականի նոյեմբերի 19-ի հերթական նիստը (տեսանյութ)Ղրիմի կամուրջը մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ հարձակման է ենթարկվելՌուսաստանը բաց է աշխարհի համար. ՊուտինՍպասվում են տեղումներԽաչատուրյան քույրերը գործել են ինքնապաշտպանության նպատակովԴուք անհավանական աշխատանք եք կատարել և բացառիկ առաջնորդ եքTotal Chess. Մարտիրոսյանը հաղթեց Ռապորտին, Արոնյանը՝ ՄամեդյարովինԲելգիայում ՀՀ դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահի հետՄասիսի համայնքային ոստիկանները Հովտաշատում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարան (տեսանյութ)Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն. ՊՆՄենք երկար տարիներ հիանալի հարաբերություններ ենք ունեցելՌԴ-ում վարչական պատասխանատվություն կսահմանվի ռուսական ավանդական հոգևոր և բարոյական արժեքները վարկաբեկելու համարՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 19.11.2026 (ուղիղ)Մինչև խաղաղությունը հաստատված, ինստիտուցիոնալ չդառնա, ես չեմ գնալու. վարչապետՀրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից տներՆոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի մինչև այս ամսվա վերջԲելգիայում փողոց են դուրս եկել հազարավոր ուսանողներ և ուսուցիչներՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումԱլեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության պատվիրակությանըՀայաստանի ժողովուրդը հանրաքվեի գնալու է և ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկելու նոր Սահմանադրությանը. ՓաշինյանՔիշնևը բողոք է հայտնել Մոսկվային՝ Մոլդովայի տարածքում ընկած դրոնների պատճառովՀամայնքային ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են բացահայտել․ հայտնաբերվել է 13 փաթեթ մարիխուանաԽաղաղություն կա՛, լինելու՛ է․ Միրզոյան (տեսանյութ)Շարժում և արագություն․ ինչպե՞ս է ֆիզիկան վերահսկում երթևեկությունը (տեսանյութ)Ժամանակավորապես կդադարեցվի էլեկտրամատակարարումը հետևյալ հասցեներումBentley առաջին էլեկտրական ամենագնացըԷլեկտրամոբիլների և լիցքավորվող հիբրիդների վաճառքը կրճատվել էՀարի Փոթերը և փիլիսոփայական քարըԹիրախն այդ ժամանակ պետք է լիներ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը2028 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանության զամբյուղները ձևավորվել են Թբիլիսիում մեկ օրվա ընթացքում երթևեկում է մինչև 900 հազար տրանսպորտային միջոցGlobe Soccer Awards 2026. բոլոր հիմնական անվանակարգերն ու անուններըՄենք հանձնառու ենք կերտելու աշխարհ, որտեղ կանայք ապահով են, նրանց ձայնը՝ լսելի, իսկ ձգտումները չեն սահմանափակվում վախովԵս շատ կցանկանայի, որ խաղաղության պայմանագիրը վերջապես ստորագրվեր և ուժի մեջ մտներՊատմություն՝ հնչողությամբ մեկ դարԹրամփին դիմավորել է Չինաստանի նախագահը
Հայաստան

«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե այս ամբողջը գաղտնազերծվի». ՀՔԾ պետը «Մարտի 1»-ի գործի մասին

Նման ընթացակարգ գոյություն չունի, դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե նախաքննության գաղտնիքը բացահայտվի ամբողջ ծավալով։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 30–ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի գործին:

Նա պարզաբանեց, որ կան մարդիկ, որոնք համագործակցում են նախաքննության հետ, օպերատիվ տվյալներ են տալիս. «Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի, եթե այս ամբողջը գաղտնազերծվի»:

Լրագրողները հիշեցրին, որ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կոչ է արել նախաքննության գաղտնիքը հանել, քանի որ գործը, նրա մեկնաբանմամբ, հատվածաբար են ներկայացնում, ամբողջ պատկերը հասարակությանը հայտնի չի դառնում, ինչին Սասուն Խաչատրյանն արձագանքեց. «Հանրության պահանջը պետք է նաեւ օրինական լինի: Չի կարող լինել անօրինական պահանջ, թեկուզ այն հանրությանն է, ու մենք այն դիտարկենք որպես հիմնավոր: Գաղտնիությունը վերաբերում է միայն նախաքննության փուլին: Դատաքննության փուլում գործը քննվում է դռնբաց, եթե, իհարկե, չի պարունակում պետական գաղտնիք»:

Նա ընդգծեց, որ այդ դեպքում դատաքննությունը կարող է որոշակի չափով սահմանափակվել, իսկ նախաքննությունը ելնում է եւ գործի շահերից եւ գործով անցնող անձանց շահերից. «Այդ իսկ պատճառով ես չեմ կարծում, որ իրատեսական է այդպիսի պահանջներ դնելը»:

Ինչ վերաբերում է Պնախարարի հայտնի 0038 գաղտնի հրամանին, Խաչատրյանն ասաց. «0038 հրամանը հրապարակային ենք դարձրել այն չափով, որ չափով որ այդ հրամանը մեզ տրամադրող ՊՆ-ն հարմար է գտել գաղտնազերծել: Որ հատվածը, որ գաղտնազերծվել է, այդ հատվածը հրապարակվել է. գաղտնազերծող սուբյեկտը ՀՀ ՊՆ–ն է: Բացի 0038–ից նաեւ այլ փաստաթղթեր, այո, նոր, շատ հետաքրքիր փաստաթղթեր կան, բայց դրանք չեմ բացահայտի»:

Դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանն ըստ էության ասում է, որ ինքն իր սահմանադրական կարգը չէր տապալի, Սասուն Խաչատրյանն ասաց, որ Քոչարյանն իրեն նույնացնում է պետության, սահմանադրական կարգի հետ, դա ճիշտ չէ:

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ գտնվելով՝ որեւէ ներգործություն ունեցե՞լ է նախաքննության ընթացքի վրա, Սասուն Խաչատրյանը նախ՝ չմեկնաբանեց, ապա ավելացրեց. «Ճնշման փորձեր, զանգեր, ոչ, չեն եղել»։

2–րդ նախագահի դիտարկմանը, թե փաստացի, գործն այլ ընթացք է ստանում՝ 10 զոհերի մասով այդպես էլ բացահայտում չկա, ՀՔԾ պետը պատասխանեց. «Դա թողնում եմ ձեր գնահատմանը՝ մեր գործը 10 զոհերի հետ կապ ունի, թե չունի։ Սահմանադրական կարգի տապալման մասին քրեական գործը միացվել է սպանությունների փաստերով հարուցված քրեական գործին, մեկ միասնական վարույթ է։ Ես չգիտեմ Ռոբերտ Քոչարյանին որտեղից այդ տեղեկությունը, որ մենք քննություն չենք անում կամ մեր արած քննությունը այն աստիճան ինտենսիվ եւ արդյունավետ չէ, որ չենք բացահայտի դա: Ես ասում եմ՝ ամեն ինչ արվում է եւ արվելու է եւ ես լիահույս եմ, որ այս գործը ամբողջությամբ, այդ թվում սպանություններ կատարող անձանց մասով բացահայտվելու է»։

Հայաստանի ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հրաժարվեց մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «Մարտի 1»-ի գործը բացահայտված է ամբողջ ծավալով. «Ես այն պաշտոնատար անձը չեմ, որը պետք է մեկնաբանի ՀՀ վարչապետի հայտարարությունները: Եթե ուշադիր եղել եք, վարչապետը նշել է, որ իր դիտարկմամբ «Մարտի 1»-ի գործը ամբողջ ծավալով բացահայտվել է: Դուք լսել եք իմ հրապարակային ելույթները «մարտի 1»-ի հետ կապված, դուք տեղյակ եք՝ ում եւ ինչ մեղադրանք է առաջադրված եւ դուք էլ կարող ենք ձեր դատողություններն անել»,- ասաց Սասուն Խաչատրյանը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am