Քաղաքացին ոտնաթաթերը մեխել է Հանրապետության հրապարակում գտնվող նստարանին. ահազանգ ԱԻՆ–ում
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 30-ին, ժամը 12:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին ոտնաթաթերը մեխել է Երեւան քաղաքի Հանրապետության հրապարակում գտնվող նստարաններից մեկին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

















































