Ընտրակաշառք տվողն ու վերցնողը կհայտնվեն բանտում
Ընտրակաշառք տալը կամ վերցնելը վարչական իրավախախտումից տեղափոխվում է քրեական իրավունքի դաշտ: Այս մասին այսօր կառավարության նիստում ընդունվեց որոշում: Հարցը զեկուցում էր ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
«Մեր կառավարությունը հանձն է առել ապահովել ազատ ընտրություններ և նաև հասարակության շրջանում բարձրացնել ընտրական ինստիտուտների նկատմամբ վստահությունն ու հավատը: Այս առնչությամբ Քրեական օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նախաձեռնվել են փոփոխություններ, որոնց մշակմանը մասնակցել են նաև քաղհասարակության ներկայացուցիչներ»,- ասաց Զեյնալյանը:
Նկատենք, որ այս փոփոխությամբ նախատեսվում է խստացնել պատասխանատվությունը ընտրակաշառքի համար և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքից այն տեղափոխել Քրեական օրենսգիրք՝ նախատեսելով դրա համար ոչ միայն տուգանքի ձևով պատիժ, այլև որոշակի ժամկետով ազատազրկում:
Բացառություններ կկազմեն նախընտրական շրջանակում կուսակցության կամ դաշինքի տարբերանշանով ու խելամիտ արժեքի սահմաններում քարոզչական նյութերի տրամադրումը՝ գրիչներ և այլն: Խելամիտն այս դեպքում 3000 դրամն է:
Այս հարցը երկար քննարկվեց կառավարությունում, մի շարք անհամաձայնություններ եղան, որի վերաբերյալ Զեյնալյանը նշեց, որ կուսումնասիրեն և այնպես կներկայացնեն, որ տարընթերցումների տեղիք չտա:
Կառավարության այս նախաձեռնությունը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը և նախագծից օրենք դառնալու:
Հատկանշական է, որ այս փոփոխությունները կատարվում են Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ և շատ կարևոր կլինեն նաև առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախաշեմին:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև