«Վստրեչի ապեր»-ն ազատ է արձակվել
Քրեական հեղինակություն Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի ապերը» ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 4-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ 2017 թվականի հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում մի սուպերմարկետի մոտից «Վստրեչի ապեր» մականվամբ Արամ Վարդանյանը եւ մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով առեւանգել են իրեն, տեղափոխել Վարդանյանին պատկանող Արցախի փողոցի մի շինություն, տեւական ժամանակ իր կամքին հակառակ պահել այնտեղ, ծեծել ու մարմնական վնասվածքներ պատճառել:
Փաստի առթիվ Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ եւ Արամ Վարդանյանի նկատմամբ հայտարարվել հետախուզում: Նա հուլիսի 30-ին հայտնաբերվել է Արաբական Միացյալ Էմիրություններում եւ ձերբակալվել է:


















































Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Հաղթենք դիաբետը միասին
Շախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն