Գնաճի հերթը հասավ հավկիթին
«Փաստ» թերթը գրում է. «Գնաճի հերթը հասավ հավկիթին: Վերջին մեկ շաբաթում «Փաստ»–ը մայրաքաղաքի խանութներում ձվի գնի զգալի բարձրացում է արձանագրել: Իհարկե, դեռ հարց է, թե այս շուկայում եւս շրջելու կարիք որքանո՞վ կլինի, բայց, փաստորեն, գնային տեղաշարժեր այստեղ էլ են արձանագրվել:
Նշենք, որ մայիսից հետո հավկիթի գների իջեցում էր արձանագրվել: Եթե վերջին երեք ամիսների ընթացքում ձու կարելի էր գնել 40, 45 եւ անգամ 35 դրամով, ապա վերջին շաբաթվա ընթացքում գները բարձրացել են ու հասել 55–70 դրամի:
Մեզ հետ զրույցում որոշ խանութների աշխատողներ վստահեցնում էին, որ իրենք էլ մատակարարներին հարցնում են, թե ինչու են թանկացնում հավկիթը: Նրանց պատասխանել են, թե իրականում մայիսին եղել է «գնանկում՝ կապված ներքին պայմանավորվածությունների հետ», այսինքն՝ արհեստական գնանկում:
Գների բարձրացման պատճառների վերաբերյալ առավել մանրամասն կանդրադառնանք մեր հաջորդ համարում, սակայն արդեն իսկ նման տատանումները մտահոգիչ են: Իսկ գուցե, ասենք, շաքարավազի գնի իջեցո՞ւմն էլ է «ներքին պայմանավորվածությունների արդյունք», ու առաջիկայում թռիչքաձեւ գնաճի ականատես լինե՞նք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև