Շուշանիկ Ներսիսյանը նշանակվել է ՊԵԿ փոխնախագահ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել՝ Շուշանիկ Ներսիսյանին նշանակելով պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ:
«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով` Շուշանիկ Ներսիսյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ»,-ասված է վարչապետի որոշման մեջ։

















































