Ավազակային հարձակում Նոր գեղիում. կեսգիշերին դիմակներով հարձակվել են բնակչի վրա, թալանել տունը
Կոտայքի մարզում, այսօր՝ օգոստոսի 24-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 02:00-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի Երկրաբանների փողոցի տներից մեկում ավազակային հարձակում է տեղի ունեցել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններին ու քննիչներին նույն փողոցի տներից մեկի բնակիչ 47-ամյա Արսեն Ք.-ն հայտնել է, որ օգոստոսի 23-ի ժամը 23:30-ից մինչեւ օգոստոսի 24-ի ժամը 00:10-ն ընկած ժամանակահատվածում իր տան դուռը ծեծել են եւ երբ ինքը բացել է դուռը, դիմակավորված 2 անձ ներս են մտել ու դանակի սպառնալիքի տակ իրենից պահանջել գումար, ոսկյա, արծաթյա զարդեր եւ ադամանդե քարեր:
Արսեն Ք.-ն իրավապահներին հայտնել է նաեւ, որ ինքը դիմադրություն է ցուցադրել հարձակվողներին, որի ժամանակ կարողացել է նրանց մոտ եղած դանակով հարվածել նրանցից մեկին, իսկ հետո նրանք կարողացել են իրեն վայր գցել ու կապել են, ապա սեղանի վրայից հափշտակել են գումար, թանկարժեք քարեր ու դիմել փախուստի:


















































Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս