Արտասահմանյան մեքենաների ներկրումը հեշտացվել է. ԵԱՏՀ-ն նվազեցրել է ներկրման մաքսատուրքերը
Ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից 3%-ով կնվազի Մաքսային միության տարածք արտասահմանյան արտադրության նոր մեքենաների ներկրման մաքսատուրքերի դրույքաչափը՝ ներկայիս 20%-ից հասնելով 17%-ի: Ինչ վերաբերում է հին մեքենաներին (5-7 տարի), ապա դրանց ներկրման մաքսատուրքը կլինի 22%:
Ինչպես նշում է kommersant.ru-ն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդն արդեն հրապարակել է համապատասխան որոշումը:
Աղբյուրը մաքսատուրքերի նվազումը բացատրում է Ռուսաստանի Դաշնության՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության առաջ ունեցած պարտավորություններով: Այն կգործի Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի և Ղրղզստանի տարածքում:
Նշվում է, որ 2017թ. նոր մեքենաների ներկրման մաքսատուրքերը նվազեցվել էին 3%-ով՝ 23%-ից դառնալով 20%: Նվազման միտումը շարունակվելու է նաև ապագայում: 2019թ. այդ ցուցանիշը 17%-ից կդառնա 15%:

















































