Քոչարյանի պաշտպաններն բողոք կներկայացնեն Վճռաբեկ դատարան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները աշխատում են վճռաբեկ բողոք պատրաստելու ուղղությամբ. բողոքի նպատակն է լինելու Վերաքննիչ դատարանում ներկայացրած հիմնավորումներից ևս երկուսը այնտեղ քննարկման առարկա դարձնելը: Այս մասին հայտնել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների թիմն ավելի վաղ Վերաքննիչ դատարան էր ներկայացրել կալանքից ազատելու մի շարք հիմնավորումներ, սակայն միայն անձի անձեռնմխելիության հիմքով են նրան կալանքից ազատ արձակել:
«Ներկայումս մենք աշխատում ենք վճռաբեկ բողոքը պատրաստելու ուղղությամբ»,- ասել է Ալումյանը և հավելել, որ առաջիկայում կներկայացնեն բողոքը Վճռաբեկ դատարան:

















































