ԵԿՄ համագումարի օրը դեռ անորոշ է
«Հրապարակը» գրում է. «ԵԿՄ արտահերթ համագումարի օրը դեռ անորոշ է, չնայած նախապես ասվում էր, որ տեղի կունենա սեպտեմբերի վերջին, սակայն երեկ ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը չբացառեց, որ հոկտեմբերի սկզբին լինի:
Դա պայմանավորված է Երևանի ընտրություններով, որին մասնակցում է նաև ԵԿՄ նախագահի թեկնածու Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը:
Այս արտահերթ համագումարը նախկինների պես «ներկայանալի» չի լինի. եթե Մանվել Գրիգորյանի ժամանակ Մարզահամերգայինում տեղ-դադար չէր լինում, առաջիկա համագումարը նախատեսում են կառավարության Մելիք-Ադամյանի դահլիճում անել, որն ավելի փոքր է:
Տեղեկացանք նաև, որ ԵԿՄ-ից դուրս եկած ազատամարտիկներն այլևս նախկինի պես ակտիվ չեն, քայլեր չեն ձեռնարկում համագումարը տապալելու համար:
Հիշեցնենք, որ մասնավորապես Ազատամարտիկների դաշինքն ուզում էր ԵԿՄ-ն տանել կոլեգիալ կառավարման, որ կառույցը չծառայեցվի քաղաքական նպատակներին, ինչպես նախկինում»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

















































