Կկրճատվի արտահանողի կողմից ներկայացվող փաստաթղթերի քանակը
Պետական եկամուտների կոմիտեում օգոստոսի 22-ին տեղի է ունեցել ՊԵԿ ղեկավարության հանդիպումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ-նախարար Տիմուր Ժակսիլիկովի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ինտեգրման հետագա զարգացմանը և համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ քննարկման ընթացքում անդրադարձ է եղել ԵԱՏՄ շրջանակում անդրսահմանային առևտրի ժամանակ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկման գործընթացին: Այս առնչությամբ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտնել է, որ չնայած ՀՀ ձեռնարկատերերի համար արդեն իսկ ներդրվել է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի հաստատման պարզեցված գործընթացը՝ հնարավորություն կա նաև ներդնելու առավել պարզ և միաժամանակ արդյունավետ մեխանիզմներ Եվրասիական տնտեսական միության ողջ տարածքում:
Այս նպատակով ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակում Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացվել է Էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի ներդրումը և ԵԱՏՄ անդամ պետություններում դրանց փոխադարձ ճանաչումը նախաձեռնությունը, որի շրջանակում ներկա փուլում նախատեսվում է կատարել գիտահետազոտական աշխատանքներ:
Այս նախաձեռնությունը հնարավորություն կտա վերափոխել թղթային փաստաթղթերի դուրսգրման և մշակման հնացած գործընթացը: Արդյունքում կկրճատվի արտահանողի կողմից ներկայացվող փաստաթղթերի քանակը և կվերանա մի քանի լիազոր մարմիններ դրանք ներկայացնելու անհրաժեշտությունը: Այն իր հերթին կբերի ստվերային տնտեսության մակարդակի կրճատմանն ու ԵԱՏՄ անդամ պետությունների շուկաներ հասանելիության պարզեցմանը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից