Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետն ազատ է արձակվել 20 միլիոն դրամով
ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի խափանման միջոցը փոխվել է 20 միլիոն դրամ գրավով: Նա ազատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից: Այս մասին հայտնեց նրա փաստաբանը՝ Արմեն Մելքոնյանը:
Նա նշեց, որ պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել առաջին ատյանի դատարան խափանման միջոցը փոխելու հետ կապված եւ առաջարկել են 50 միլիոն դրամ գրավ կիրառել, սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել է միջնորդությունը՝ սահմանելով 20 միլիոն դրամի գրավ:
Փաստաբանը նշեց, որ գումարը վճարել է Էդուարդ Բաբայանի բարեկամներից մեկը:
Քննչական կոմիտեն ավելի վաղ հաղորդել էր, որ հուլիսի 2-ին՝ ժամը 21:30-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ կրծքավանդակի կոտրվածքով ու այլ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 50-ամյա տղամարդ:
Հաղորդվում էր, որ նախնական տվյալներով՝ տուժողին մարմնական վնասվածքները պատճառվել են Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր»:
Որոշ ժամանակ անց տուժողը հայտարարեց, որ իրեն չեն հարվածել, այլ սայթաքելուց եւ ընկնելուց է ինքը նման վնասվածքներ ստացել:


















































Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Հաղթենք դիաբետը միասին
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Այս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի է