Նոր նշանակում. ոստիկանության 6-րդ վարչության պետ է նշանակվել Արսեն Այվազյանը
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը շարունակում է կադրային փոփոխություններ կատարել համակարգում:
Armtimes.com-ի տեղեկություններով, ոստիկանապետի հրամանով՝ Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչության) պետ է նշանակվել Արսեն Այվազյանը՝ ազատվելով Արամվիրի ոստիկանապետի պաշտոնից:
Տեղեկությունը Armtimes.com-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

















































