Ֆուտբոլիստ փոխմարզպետը մի քանի վարկ է վերցրել
«Փաստ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզպետի տեղակալ Գոռ Թադեւոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր` 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Թադեւոսյանը հայտարարագրել է բնակարան եւ «NISSAN TIIDA 1.6 I» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 350 հազար դրամ, իսկ եկամուտները` 1 միլիոն 15 հազար դրամ, որից 240 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 360 հազար, 295 հազար եւ 120 հազար դրամները ստացված փոխառություններ են` վարկեր:
Թադեւոսյանը մասնագիտությամբ տնտեսագետ է: Պաշտոնական կենսագրությունից տեղեկանում ենք, որ 2004– 2011 թթ. եղել է «Գանձասար» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ: Մինչ պաշտոնի նշանակվելը եղել է «Կապան քաղաքի Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ–ի լուսաբանողը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից