Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

ԵՊԼՀ ուսխորհրդի նախագահի պահանջ-բաց նամակը ԿԳ նախարարին

Հարգելի՛ պարոն նախարար,

մի քանի ամիս շարունակ մեզ ասում էին, որ ուսանողական խորհուրդը լուծարված է, ուսանողական խորհրդի կանոնադրությունը չի գործում:

Վերջապես, Ձեզ ուղղված մեր հարցադրումներն սպասված պատասխանը ստացան: Եվս մեկ անգամ փաստվեց, որ ԵՊԼՀ ՈւԽ-ի կանոնադրությունը գործող է: Սակայն միևնույն ժամանակ Ձեր ուղարկած նույն գրության մեջ տեղ է գտել մի միտք, որը շարադրված է հետևյալ կերպ. «Ուսումնասիրելով ԵՊԼՀ-ի ուսանողների կողմից իրականացված գործընթացների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը, մայիսի 24-ին ուսանողների կողմից հրավիրված համընդհանուր համաժողովի ընթացքում կայացրած որոշման և ընդունված հռչակագրի դրույթները, համադրելով դրանք վերը նշված իրավական ակտերի պահանջների և կարգավորումների հետ, ինչպես նաև հաշվի առնելով ուսանողական համաժողովին ոչ միայն ըստ ֆակուլտետների ընտրված լիազոր ներկայացուցիչների, այլ շատ ավելի մեծ թվաքանակով ուսանողների մասնակցության հանգամանքը, պարզ է դառնում, որ ԵՊԼՀ-ի ԳՈՐԾՈՂ ուսանողական խորհուրդը լուծարելու, նոր ուսանողական խորհուրդ ձևավորելու և ընտրություններ կազմակերպելու գործընթացները բխում են ինքնակառավարման սկզբունքից և ուսանողների մեծ շրջանակի կամարտահայտումից, համապատասխանում են ՀՀ օրենսդրության, այդ թվում նաև 26.02.2012 թվականին հաստատված կանոնադրության պահանջներին և իրավաչափ են»:


Բոլորովին վերջերս Դուք երիտասարդության օրվա առթիվ Իջևանում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ հնչեցրիք նաև հետևյալը. «Ներկայիս օրենքի շրջանակներում էլ ուսանողությունն ունի լայն հնարավորություններ իրենց իրավունքները բուհի ներսում պաշտպանելու, իրենց խնդիրները վերհանելու և բուհի ղեկավարության հետ միասին լուծումներ գտնելու համար: Անցած երեք ամիսներից արդյունավետ գործողությունների մեկ օրինակ եմ ուզում բերել. կրթության և գիտության նախարարության հետ համատեղ Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի ուսանողները, դժգոհ լինելով իրենց ուսանողական խորհրդից, անցկացրեցին հանրաքվե, որին մասնակցեցին բոլոր ուսանողների կեսից ավելին և ըստ էության իրենց կանոնադրությամբ և օրենքով ունեցած հնարավորություններով լուծարեցին այդ ուսանողական խորհուրդը և հիմա պատրաստվում են նորը ձևավորել: Սա անցած ամիսների ուսանողության հետ մեր նախարարության համագործակցության լավագույն օրինակներից մեկն է» :

Երկար տրամաբանելը նույնիսկ չօգնեց մեզ ու ոլորտի շատ մասնագետների հասկանալ, թե ինչ իրավական հիմքով Դուք կարող եք ասել, թե իբրև ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը լուծարվել է: Փորձե՞լ եք արդյոք ճշտել Ձեր մեջբերած ստորագրահավաքի իսկությունը և համագումար կոչվող ինչ-որ հանդիպման մանրամասները: Ուզում ենք հասկանալ՝ երբվանից է նման ցածր մակարդակով անցկացված, առանց տեքստ, կեղծարարությունների վրա հիմնված, բռնի, անօրինական ստորագրահավաքը համարվում ԻՐԱՎԱԿԱՆ:

Երբվանի՞ց է, համալսարանի ղեկավարության անմիջական հորդորով, մասնակցությամբ, աջակցությամբ և կազմակերպմամբ անցկացված ինչ-որ ժողով համարվում համագումար՝ այն էլ անհասկանալի հռչակագրի ելքով: Ժողով, որը փաստացի կազմակերպեց բուհի ադմինիստրացիան, սատարման ելույթով հանդես եկավ պրոռեկտորը՝ անտեսելով ուսանողական ինքնակառվարման փիլիսոփայությունն ու դրա բոլոր նորմերը (նշվածի մի մասի փաստերը ԵՊԼՀ-ի ուսանողական խորհրդի պաշտոնական էջում ներկայացված են և այժմ էլ հասանելի են): Հետաքրքիր է իմանալ, թե ինչպես 180 հոգանոց դահլիճը կարողացավ ապահովել եռակի անգամ ավել ստորագրություն: Հասկանալի է, երևի ճնշող մեծամասնությունն օնլայն է մասնակցել ու, ոգևորված «նմանը չունեցող» հռչակագրով, հեռախոսով հայտնել, որ իրենց անուն-ազգանունը գրեն և ստորագրեն:

Առնվազն զավեշտալի է, որ Դուք, պարո՛ն նախարար, հայտարարում եք՝ այս ամենն իրավաչափ է, և, փաստորեն, միակողմանի դիտարկելով հանգամանքները, փաստերն ու իրականությունը՝ այս երևույթը համարում եք ինքնակառավարման դրսևորում և օրինակելի ձև ինքնակառավարման իրացման: Հաշվի առնելով այն, որ Ձեր կողմից ուղարկված գրության համաձայն` ԵՊԼՀ ուսանողական խորհրդի ԳՈՐԾՈՂ կանոնադրության բոլոր դրույթները կապված այս հարցի հետ անտեսվում են՝ խնդրում ենք տրամադրել ստորագրահավաքի և այսպես կոչված համագումարին մասնակցած ուսանողների ստորագրությունների պատճենները:

Պահանջում ենք նաև կարճ ժամկետում տրամադրել Ձեր կողմից հնչեցրած «ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը լուծարված է» արտահայտության համար հիմք հանդիսացող բոլոր օրենքները, կարգերը, իրավական ուժ ունեցող այլ փաստաթղթեր, ինչպես նաև Ձեր ուղարկած գրության մեջ նշված «համարում ենք իրավաչափ» նախադասության իրավական հիմքերը: Կոչ ենք անում չփորձել ուսանողական խորհուրդը համարել բուհի կամ պետական գերատեսչության որևէ ստորաբաժանում և չոտնահարել ինքնակառավարման՝ աշխարհում ընդունելի սկզբունքները:

Եվս մեկ անգամ ամենայն պատասխանատվությամբ ու մեր երկրում օրենքի գերակայության նկատմամբ մեծ վստահությամբ հայտարարում ենք՝ ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը գործող կանոնադրությամբ գործող կառույց է, և ԱՅՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԴԱԴԱՐԵԼ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ քանի դեռ ինչ-որ անօրինական ստորագրահավաք և այսպես կոչված հակաիրավական «համագումար» են մեջբերվում որպես հիմք՝ շրջանցելով հարցին առնչվող բոլոր իրավական ակտերը և հակասելով ԵՊԼՀ ուսանողական խորհրդի կանոնադրությամբ ամրագրված դեպքերին և դրույթներին:

Վստահ ենք, որ այսքան ամիսների ընթացքում այս ամենին առնչվող իրավական հիմքերի առկայության դեպքում դրանք վաղուց արդեն մեզ ներկայացված կլինեին:

ԵՊԼՀ ուսանողական խորհրդի նախագահ Ռոզա Հակոբյան