Թիրախավորված ստուգումներ Գրիգորյանների եղբոր ղեկավարած գյուղապետարանում
«Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային համարում կարդում ենք.
«ՀՀ Արարատի մարզի Ավշարի գյուղապետարանը հայտնվել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության թիրախում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարությունը վերջերս այս գյուղապետարանում մանրակրկիտ ստուգումներ է իրականացրել:
Տեղեկացնենք, որ Ավշարի գյուղապետը`Սուրիկ Գրիգորյանը, Արարատի նախկին մարզպետ Արամայիս եւ ներկայիս ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանների եղբայրն է: Ի դեպ, ՀՀԿ-ական Սուրիկ Գրիգորյանը արդեն 18 տարի է, ինչ Արմաշի գյուղապետն է:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց զրուցել Սուրիկ Գրիգորյանի հետ, սակայն վերջինս տեւական ժամանակ է, ինչ չի պատասխանում հեռախոսազանգերին: Իսկ գյուղապետարանում աշխատանքային ժամերին գրեթե անհնար է նրան «բռնացնել»` կամ «տեղում չէ» կամ էլ` «հենց նոր է դուրս եկել»:
Ի վերջո, մեզ հաջողվեց խոսել նրա աշխատակազմի ղեկավար Հովիկ Ղուկասյանի հետ, ով անդրադառնալով գյուղապետարանում իրականացված ստուգումներին` արձագանքեց. «Արդյունքերի վերաբերյալ իրենք կհայտարարեն, մեզ էլ դեռ որեւէ բան չեն ասել: Վերջապես այդ արդյունքների վերաբերյալ պետք է ունենանք չէ՞ որեւէ եզրակացություն:
Հիմա սպասում ենք դրան: Եթե խախտումներ արձանագրած լինեին, կասեին»: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին`հնարավո՞ր է գյուղապետարանում ստուգումներ անցկացնելու պատճառը պատգամավոր եւ նախկին մարզպետ եղբայրներն են, աշխատակազմի ղեկավարն ասաց. «Այդ մասին չեմ կարող խոսել»:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից