Հրդեհ է բռնկվել Երևանի «Նյու Յորք» հյուրանոցում
Օգոստոսի 18-ին, ժամը 01:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 75/5 հասցեում գտնվող «Նյու Յորք» հյուրանոցի շենքի 1-ին հարկում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:
Հրդեհի բարդության «ԹԻՎ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Երեք մարտական հաշվարկը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը անհրաժեշտությունը վերանալու պատճառով ետ են վերադարձվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:20-ին, մարվել՝ ժ.01:29-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոտնակում կայանած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան և մասամբ ավտոտնակի կախովի առաստաղը (մոտ 10 քմ):
Տուժածներ չկան:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից