Իրավապահները խուզարկել են Հովիկ Աբրահամյանի դստեր բնակարանը
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իրավապահները պինդ «նստել» են ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի «վրա»։ Մեկ շաբաթ առաջ նրանք խուզարկություն կատարեցին Աբրահամյանի հայրական գյուղում՝ Մխչյանում, նրան պատկանող գործարանի տարածքից հանելով զենք-զինամթերք, որոնք «հնարավոր է» օգտագործվել են 2008-ի մարտի 1-ին։ Եվ արդյունքում ձերբակալեցին երկու անձի, այդ թվում՝ նրա եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանին։
Իսկ երեկ տեղեկացանք, որ նմանատիպ մի գործողություն էլ օրեր առաջ կատարվել է Հովիկ Աբրահամյանի դստեր երեւանյան բնակարանում՝ օպերային թատրոնի մերձակայքում գտնվող։
4 հարկանի շենքի բնակիչներն ականատես են եղել, թե ինչպես են դիմակավորված անձինք մտնում իրենց շենք։ Թե ինչ են փնտրել ԱԱԾ-ականները եւ ինչ են գտել, մեզ հայտնի չէ։ Ի դեպ, Աբրահամյանի փեսան՝ Վլադիմիր Թամրազյանը, Արեւմտյան մաքսատուն-վարչության կամ՝ Զվարթնոցի մաքսատան պետն է»,– գրում է օրաթերթը
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից