Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Բացահայտվել են զինծառայությունից ապօրինի ազատելու նպատակով կաշառք ստանալու դեպքեր

Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով զինծառայությունից ապօրինի ազատելու նպատակով կաշառք ստանալու դեպքեր. երեք անձ ձերբակալվել է:

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Ա.Ա.-ն օժանդակել է քննությամբ դեռևս ինքնությունը չպարզված պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ 1999թ. ծնված Ա.Ղ.-ին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու համար վերջինիս հորից՝ Շ.Ղ-ից առանձնապես խոշոր չափերով՝ 7.240.650 ՀՀ դրամին համարժեք 15.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալուն, որի արդյունքում Ա.Ղ.-ն, հոր օժանդակությամբ, օրենքով նախատեսված հիմքերի բացակայության պայմաններում խուսափել է 2017-2018 թվակաների հերթական զորակոչերից՝ ստանալով տարկետում:

Օգոստոսի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով Ա.Ա.-ն ձերբակալվել է: Օգոստոսի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է նաև Շ.Ղ.-ն:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ ՀՀ ՊՆ N տարածքային զինվորական կոմիսարիատի բաժանմունքի պետ Ս.Ա.-ն 2000թ. ծնված Է.Հ.-ին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու համար վերջինիս հորից՝ Կ.Հ-ից ստացել է առանձնապես խոշոր չափի՝ 9.222.600 ՀՀ դրամին համարժեք 19.000 ԱՄՆ դոլար կաշառք: Այնուհետև Ս.Ա-ն Կ.Հ-ին ծանոթացրել է ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Ա.Ա.-ի հետ, ով օժանդակել է քրեական գործով դեռևս չպարզված պաշտոնատար անձի կողմից նույն՝ Է.Հ.-ին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու համար խոշոր չափի՝ 800 ԱՄՆ դոլար կաշառք ստանալուն: Արդյունքում, Է.Հ.-ն, Կ.Հ.-ի օժանդակությամբ, օրենքով նախատեսված հիմքերի բացակայության պայմաններում խուսափել է 2018 թվականի հերթական ամառային զորակոչից՝ ստանալով տարկետում:

Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ՀՀ ՊՆ N տարածքային զինվորական կոմիսարիատի բաժանմունքի պետ Ս.Ա.-ն ձերբակալվել է: Կ.Հ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Է.Հ-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Ա.Ա.-ն օժանդակել է քննությամբ դեռևս չպարզված պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների սահմաններում 2000թ. ծնված Հ.Մ.-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ Հ.Մ.-ին պարտադիր զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու համար վերջինից խոշոր չափերով՝ 388.320 ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալուն, ինչի արդյունքում Հ.Մ.-ն օրենքով նախատեսված հիմքերի բացակայության պայմաններում խուսափել է 2018 թվականի հերթական ամառային զորակոչից՝ ստանալով տարկետում:

Հ.Մ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով և 327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հանձնարարվել է լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննությամբ պարզել դեպքերի բոլոր մանրամասները, հանցավոր շղթայում ներգրավված բոլոր անձանց, ինչպես նաև ԱԱԾ նախկին աշխատակից Ա.Ա-ի կողմից այլ հանցավոր գործողությունների հանգամանքները: