Երեւանում գործը հասավ նրան, որ համասեռամոլներն արդեն ոստիկանությունում ոստիկան են ծեծում (Տեսանյութ)
Օգոստոսի 14-ին ոստիկանության Կենտրոնական բաժին են ահազանգել քաղաքացիներ եւ հայտնել, որ Երեւանի «Կոմայգում» եւ «Շիրակ» հյուրանոցի հարեւանությամբ զինված հարձակվել են իրենց վրա։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից։
Ոստիկանության օպերատիվ խումբը նշված տարածքում պարզել է, որ ըստ զանգահարողների հայտարարությունների՝ նրանք նույնասեռականներ են, իսկ նրանց հարվածել է մի քաղաքացի: Այդ քաղաքացուն ոստիկանները մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանություն:
Տուժող կողմը իմանալով, որ կասկածյալին բերման են ենթարկում ոստիկանության Կենտրոնի բաժին, հավաքվել են ոստիկանության դիմաց, իսկ կասկածյալին բերման ենթարկելու պահին քաշքշուկ սկսել:
Ոստիկանության ծառայողները փորձել են հանդարտեցնել նրանց, սակայն առաջին հայացքից կանայք թվացող, իսկ իրականում կանացի զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները ներխուժել են ոստիկանության բաժին՝ բերման ենթարկվածին հայտնաբերելու և վրեժխնդիր լինելու համար՝ այդ ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելով ոստիկանության երկու ծառայողի, որոնցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց: Պարզվել է ոստիկաններին մարմնական վնասվածք պատճառածների ինքնությունը։ Նրանք Երեւանի բնակիչներ 21-ամյա Ժիրայր Հովհաննիսյանն ու 30-ամյա Մարատ Կիրիլյուկն են:
Այս ամենը, բնականաբար, օրենքի շրջանակում իրավական հետևանքներ ունեցավ:
Նշանակվել են փորձաքննություններ, նյութեր են նախապատրաստվում:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ