Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը կնվազի ևս 4-5 աստիճանով, սպասվում են անձրևներ և ամպրոպներ
Այսօր և վաղը ժամանակ առ ժամանակ Հայաստանի շրջանների զգալի մասում, այդ թվում՝ Երևանում, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը օգոստոսի 10-11-ը կնվազի ևս 4-5 աստիճանով:
Երեւանում այսօր անձրեւի հավանականությունը 55 տոկոս է: Ցերեկը կլինի 31 աստիճան, իսկ գիշերը՝ 18: Վաղը՝ օգոստոսի 11-ին կլինի 30 աստիճան, իսկ գիշերը՝ 16:
Top-News.am

















































