Սուրիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ 22-ամյա Տրդատ Խաչատրյանն այս պահին հոգեբուժարաններից մեկում փորձաքննություն է անցնում: Տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատել են Քննչական կոմիտեից:
Կոմիտեից տրամադրած տեղեկության համաձայն՝ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով Տրդատ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական, կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու համար:
Այս արարքի համար նախատեսված առավելագույն պատիժը մինչև 5 տարի ազատազրկումն է:

















































