Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ

Մակրոնը եւ իր սիրեկանը. Մակրոնի «ինտիմ գաղտնիքը» կարող է կործանել նրա կարիերան

Ֆրանսիայում սկանդալ է հասունացել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի ու նրա աշխատակիցներից մեկի շուրջ՝ դառնալով 40-ամյա ղեկավարի պաշտոնավարման ընթացքում ամենալուրջ փորձությունը:

Ինչպես նշում է vz.ru-ն՝ ֆրանսիական լրատվամիջոցներին հղումով, սկանդալը կապված է Մակրոնի համար «Աքիլեսյան գարշապար» համարվող գաղտնիքի հետ ու վերաբերում է նրա սեռական կողմնորոշմանը:

Ֆրանսիայում արդեն տևական ժամանակ քննարկվում է Մակրոնի և նրա անվտանգության հարցերով 26-ամյա խորհրդական Ալեքսանդր Բենալայի շուրջ սկանդալը: Հայտնի է, որ մարոկկացի երիտասարդը, որին կասկածում են Մակրոնի «սիրեկանը» լինելու համար, մայիսմեկյան հանրահավաքի ժամանակ ծեծել էր ցուցարարներին: Մակրոնը միջադեպից հետո ստանձնել էր կատարվածի պատասխանատվությունը՝ փաստացիորեն փրկելով իր աշխատակցին: Բացի այդ, նախագահը ոչ միայն չի պատժել Բենալային, այլև այլ պաշտոնի է նշանակել:

 «Բենալան ակնհայտորեն Մակրոնի ֆավորիտն է: Նա իր պաշտոնական դիրքին անհամապատասխան աշխատավարձ, անշարժ գույք, ժանդարմերիայի քաղաքացիական ռեզերվի փոխգնդապետի կոչում ու այլ արտոնություններ է ստացել»,- մանրամասնում է աղբյուրը՝ հավելելով, որ այժմ նրա գործի հետաքննությամբ զբաղվում է դատախազությունն ու խորհրդարանական հատուկ հանձնաժողովը:

Ընդդիմությունը Բենալայի գործն անվանում է «պետական», քանի որ նախագահն իմացել է ցուցարարների ծեծի մասին, բայց սահանափակվել է մեղավորի՝ աշխատանքից ժամանակավոր հեռացմամբ ու, բացի այդ, տեղեկությունը չի փոխանցել դատախազությանը:

Ստեղծված իրավիճակում հուլիսի 31-ին խորհրդարանում քվեարկության են դրել Մակրոնի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը, սակայն նախաձեռնությունը տապալվել է, քանի որ նախագահի կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն է կազմում:

«Մակրոնի իրական «Աքիլեսյան գարշապարը» հայտնի է ամբողջ ֆրանսիական էլիտային»,-գրում է աղբյուրը՝ նկատելով, որ նախագահի միասեռական լինելու մասին խոսակցությունները կապված են նախևառաջ Բենալայի գործի հետ: Այդ մասին այնքան շատ է խոսվել, որ Մակրոնն անգամ ստիպված է եղել օրերս հրապարակայնորեն հերքել միասեռական լինելու մասին լուրը:

«Ալեքսանդր Բենալան երբեք հասանելիություն չի ունեցել միջուկային զենքի արձակման ծածկագրերին: Նա երբեք չի ապրել 300 քմ մակերեսով շքեղ բնակարանում: Նա երբեք չի ստացել 10.000 եվրո աշխատավարձ ու չի եղել իմ սիրեկանը»,- հայտարարել է նախագահը:

Աղբյուրը հիշեցնում է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ ֆրանսիական մամուլը գրել էր, որ Մակրոնը սիրային կապի մեջ է Radio France-ի ղեկավար Մաթյո Գալեի հետ:

«Եթե խոհանոցային բամբասանքների ժամանակ կամ անձնական նամակով ձեզ հայտնեն, որ ես երկակի կյանք եմ վարում ու հանդիպում եմ Մաթյո Գալեի կամ էլի ինչ-որ մեկի հետ, ապա դա իմ հոլոգրամն է, այլ ոչ թե ես»,-արդարացել էր Ֆրանսիայի նախագահը:

«Սակայն խնդիրն այն է, որ Մակրոնին չեն հավատում: Ասում են, որ «ակնհայտի» հերքման համար նրան չեն սիրում անգամ Փարիզի «երկնագույն շրջանակներում»: Այժմ խնդիրն այն չէ, թե արդյոք նախագահը միասեռական է, թե ոչ: Խնդիրն այն է, որ Մակրոնը չէր ընտրվի նախագահի պաշտոնում, եթե ներկայանար որպես բացահայտ միասեռական. ֆրանսիացիների մեծամասնությունը դեռևս հավատարիմ է ավանդական ընտանեկան արժեքներին: Այդ պատճառով էլ Մակրոնն ընտրություններին մասնակցում էր որպես օրինակելի ընտանիք կազմած թեկնածու: Բացի այդ, այն հանգամանքը, որ երիտասարդ, բարետես թեկնածուն ամուսնացած է իրենից 24 տարով մեծ կնոջ հետ, դրական իմիջ ստեղծեց Մակրոնի շուրջ: Այնուհանդերձ՝ եթե պարզվի, որ միասեռականության շուրջ խոսակցությունները համապատասխանում են իրականությանը և որ նախագահը խաբել է շարքային ֆրանսիացիներին, ապա նրան չի հաջողվի վերընտրվել 2022թ. կայանալիք ընտրություններում: Սակայն չի բացառվում, որ ֆրանսիական էլիտայի ազդեցիկ կլանները, որոնք աջակցում են Մակրոնին, ամեն ինչ կանեն նախագահի ինտիմ գաղտնիքի պահման համար, որպեսզի նրա իշխանությանը վտանգ չսպառնա ու ազգայնական Մարին լը Պենը հաջորդ ընտրություններում չհաղթի»,-եզրափակում է vz.ru-ն: