Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմ Հայաստանը մասնակցելու է G20 գագաթնաժողովի աշխատանքներին Նազելի Բաղդասարյանը՝ ԱՊՀ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովում Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթությունները Տուգանք՝ Խավիեր Տեբասին քննադատող պաստառի համար Հրազդանի համայնքային ոստիկաններն արագ բացահայտեցին մեքենայի գողությունը․ երկու անձ ձերբակալվել է (տեսանյութ) Տավուշի մարզում նոյեմբերի 19-ին նախատեսված է կատարել պայթեցմшն աշխատանքներ Վարդան Ղուկասյանը կինոթատրոնն օտարել է հնգապատիկ ցածր գնով. համայնքին պատճառվել է 108 միլիոնի վնաս Շվեդիան և Չեխիան որոշել են արգելել ռուս մարզիկների մուտքը իրենց երկիր Վանաձորի մի շարք հասցեներում գազ չի լինի Վարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ) Կենսաթոշակառուներին անկանխիկ գործարքների դիմաց տրամադրվող հետվճարների հոկտեմբեր ամսվա գործընթացը մեկնարկել է

Հիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմՀայաստանը մասնակցելու է G20 գագաթնաժողովի աշխատանքներինՆազելի Բաղդասարյանը՝ ԱՊՀ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովում Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՀայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՏուգանք՝ Խավիեր Տեբասին քննադատող պաստառի համարՀրազդանի համայնքային ոստիկաններն արագ բացահայտեցին մեքենայի գողությունը․ երկու անձ ձերբակալվել է (տեսանյութ)Տավուշի մարզում նոյեմբերի 19-ին նախատեսված է կատարել պայթեցմшն աշխատանքներՎարդան Ղուկասյանը կինոթատրոնն օտարել է հնգապատիկ ցածր գնով. համայնքին պատճառվել է 108 միլիոնի վնասՇվեդիան և Չեխիան որոշել են արգելել ռուս մարզիկների մուտքը իրենց երկիրՎանաձորի մի շարք հասցեներում գազ չի լինիՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Կենսաթոշակառուներին անկանխիկ գործարքների դիմաց տրամադրվող հետվճարների հոկտեմբեր ամսվա գործընթացը մեկնարկել էԿատեստավորվեն նաև դպրոցների տնօրենները. գործընթացը չի կրի կամավոր բնույթՀովտաշատի նորակառույց դպրոցը շուտով դռները կբացի աշակերտների առջև. Ժաննա ԱնդրեասյանՖուտբոլի ամենաթանկարժեք դարպասապահների վարկանիշային ցանկը (ֆոտոշարք)Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալիՑերեկվա տևողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. ՍուրենյանԿկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներԹրամփը սպառնացել է ամբողջությամբ ոչնչացնել ԻրանըԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի ԱդրբեջանՀետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է ՀայաստանՀայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերըԿառավարությունը երբեք չի դադարել ջանքեր գործադրել բազմաթիվ անհայտ հարցերի պատասխանները գտնելու ուղղությամբ. վարչապետ (տեսանյութ)Կառավարության 2026 թվականի նոյեմբերի 19-ի հերթական նիստը (տեսանյութ)Ղրիմի կամուրջը մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ հարձակման է ենթարկվելՌուսաստանը բաց է աշխարհի համար. ՊուտինՍպասվում են տեղումներԽաչատուրյան քույրերը գործել են ինքնապաշտպանության նպատակովԴուք անհավանական աշխատանք եք կատարել և բացառիկ առաջնորդ եքTotal Chess. Մարտիրոսյանը հաղթեց Ռապորտին, Արոնյանը՝ ՄամեդյարովինԲելգիայում ՀՀ դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահի հետՄասիսի համայնքային ոստիկանները Հովտաշատում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարան (տեսանյութ)Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն. ՊՆՄենք երկար տարիներ հիանալի հարաբերություններ ենք ունեցելՌԴ-ում վարչական պատասխանատվություն կսահմանվի ռուսական ավանդական հոգևոր և բարոյական արժեքները վարկաբեկելու համարՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 19.11.2026 (ուղիղ)Մինչև խաղաղությունը հաստատված, ինստիտուցիոնալ չդառնա, ես չեմ գնալու. վարչապետՀրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից տներՆոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի մինչև այս ամսվա վերջԲելգիայում փողոց են դուրս եկել հազարավոր ուսանողներ և ուսուցիչներՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումԱլեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության պատվիրակությանըՀայաստանի ժողովուրդը հանրաքվեի գնալու է և ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկելու նոր Սահմանադրությանը. ՓաշինյանՔիշնևը բողոք է հայտնել Մոսկվային՝ Մոլդովայի տարածքում ընկած դրոնների պատճառովՀամայնքային ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են բացահայտել․ հայտնաբերվել է 13 փաթեթ մարիխուանաԽաղաղություն կա՛, լինելու՛ է․ Միրզոյան (տեսանյութ)Շարժում և արագություն․ ինչպե՞ս է ֆիզիկան վերահսկում երթևեկությունը (տեսանյութ)Ժամանակավորապես կդադարեցվի էլեկտրամատակարարումը հետևյալ հասցեներումBentley առաջին էլեկտրական ամենագնացըԷլեկտրամոբիլների և լիցքավորվող հիբրիդների վաճառքը կրճատվել է

«Խնդիրը լուծվում է ամենօրյա ռեժիմով, ծառայությունները բարելավվում են ամեն օր»

«Խնդիրը լուծվում է ամենօրյա ռեժիմով, ծառայությունները բարելավվում են ամեն օր»,- այսօր տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Սանիտեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամները բողոքի ակցիա էին իրականացնում«Սանիտեք» ընկերության շենքի առջև: Նրանք հայտարարում էին, որ ամբողջ Երևանն աղբի և գարշահոտության մեջ է, ու պահանջում էին, որ ընկերությունը խնդրին շուտափույթ լուծում տա: Նրանք նամակ հանձնեցին ընկերության տնօրենին՝ խնդիրները լուծելու համար տալով 7 օր ժամանակ, այլապես նրանք պատրաստվում են դիմել քաղաքապետարան՝ ընկերության հետ պայմանագիրը խզելու համար։ Ընկերության տնօրեն Ն. Էլ Թավիլն խոստացավ, որ անպայման կարձագանքի նամակին։

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ դեռ նամակը չի ընթերցել, պետք է կարդա ու պատասխանի։ Հարցին՝ ե՞րբ ընկերությունը կարող է ապահովել ծառայության այն մակարդակը, ինչը գոնե եղել է մինչ այս իրավիճակը, Ն. Էլ Թավիլը պատասխանեց, որ ծառայության ոլորտում ոչինչ չի կարող կատարյալ լինել.

«Մինչև վերջերս այս խնդիրների ի հայտ գալը՝ «Սանիտեքը» շատ լավ ծառայություն է մատուցել։ Ամեն օր մենք բարելավում ենք ծառայությունը, մեր թիմը չի հանգստանում։ Շուտով մենք կմոռանանք աղբակույտերի խնդրի մասին»,- ասաց նա։

Հարցին՝ արդյոք դուք մինչ այս չէի՞ք կանխատեսում, որ նման խնդիր կարող է առաջանալ ամռան այս շոգ եղանակին, ընկերության տնօրենն այսպես պատասխանեց.

«Մենք խնդիր ունեինք՝ ավտոմեքենաների պահեստամասերի հետ կապված, մենք դրանք պատվիրել էինք, բայց այստեղ հասնելու հետ կապված խնդիր առաջացավ, դրա համար էլ նման խնդիր առաջացավ»։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ Ձեզ չի՞ անհանգստացնում, որ հնարավոր է՝ քաղաքապետարանը խզի պայմանագիրը ձեզ հետ։

Ի պատասխան՝ Ն. Էլ Թավիլն ասաց.

«30 միլիոն դոլարի ներդրում, հազար աշխատող ընտանիք, 219 մատակարար… ի՞նչ եք կարծում՝ դա ինձ չի՞ անհանգստացնի։ Կարծում եք՝ ինձ չի՞ անհանգստացնում այն, որ մարդիկ կարող են վատ խոսել իմ մասին։ Կարծում եք՝ հե՞շտ է ընկերության համար։ Իհարկե ո՛չ։ Ո՛չ ինձ համար է հեշտ, ո՛չ իմ աշխատողների, ո՛չ էլ քաղաքացիների։ Մենք չենք փախչում մեր խնդիրներից, մենք առերեսվում ենք դրանց հետ։ Ես կկարդամ նամակը շատ ուշադիր, ես կանեմ ամեն հնարավոր բան խնդիրները լուծելու համար։ Սա կատակ չէ, խաղ չէ։ Սա նաև իմ քաղաքն է, ես նաև հայ եմ, իմ մայրը հայ է, ես այստեղ եմ ապրում, իմ ընտանիքն է այստեղ ապրում»։

168.am-ի դիտարկմանը, թե «Ելքի» անդամները նշում են, որ խոսքը միայն այս տարվա մասին չէ, նախորդ տարի էլ նման խնդիր կար, ու ամեն տարվա համար դուք կարող եք նոր պատճառաբանություն բերել, Ն. Էլ Թավիլն այսպես արձագանքեց.

«Ես համաձայն չեմ, մենք մեր գործունեությունը սկսել ենք 2014 թվականից։ Այսինքն՝ 3.5 տարի աշխատել ենք ու այս ընթացքում ընդամենը 2 անգամ ենք խնդիր ունեցել»։