Սոչիում հրդեհի հետեւանքով 4 հայ է զոհվել
Սոչիում այսօր՝ հուլիսի 30-ին, տեղի ունեցած հրդեհի հետեւանքով 4 հայ է զոհվել: Այս մասին քիչ առաջ հաղորդագրություն է տարածել Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:
«Սոչիում ՀՀ հյուպատոսությունը հայտնում է, որ Ադլերում հրդեհի հետևանքով զոհվածների թվում կա 4 հայ։ Եվս մեկ հայ վիրավորվել է։ Վերջիններիս` ՀՀ քաղաքացիություն ունենալու վերաբերյալ տվյալները ճշտվում են»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադլերի շրջանում մասնավոր տան հրդեհի ժամանակ զոհվել է 8 մարդ, եւս երեքը վնասվածքներ են ստացել: Սոչիի Ադլերի շրջանի քննչական բաժինը քրեական գործ է հարուցել երկու եւ ավելի անձանց անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով:։

















































