Գյումրեցի մի աղջիկ ցանկանում էր ցած նետվել կամրջից
Շիրակի մարզում, այսօր՝ հուլիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 09։10-ի սահմաններում ոստիկանները ահազանգով դեպքի վայր մեկնելիս են եղել, երբ Գյումրիի Հաղթանակի 50-ամյակի կամրջի մոտ նրանց են մոտեցել մի քանի քաղաքացիներ և հայտնել, որ մի աղջիկ անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններին հաջողվել է տեւական բանակցություններից հետո նրան կամրջի վտանգավոր եզրագծից դուրս բերել անվտանգ վայր:

















































