«ՔՊ»-ն քաղաքապետի նոր թեկնածու կառաջադրի
«Հրապարակը» գրում է. «Կիրակի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կրկին վարչության նիստ է հրավիրելու՝ քաղաքապետի թեկնածու ընտրելու համար: Մինչ այս պահը թեկնածուները չորսն են՝ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը և դերասան Հայկ Մարությանը, ով վերջերս է համալրել «ՔՊ» շարքերը, Զարուհի Բաթոյանը և Սրբուհի Ղազարյանը: Մի քանի օր առաջ կուսակցության վարչության նիստում թեկնածուները ներկայացրել են իրենց ծրագրերը, սակայն կիրակի վարչության նիստում, ամենայն հավանականությամբ, ընտրություն չի կայանա:
Մեր տեղեկություններով՝ նոր թեկնածու է ներկայացվելու վարչության դատին՝ Փաշինյանի հասարակական հիմունքներով խորհրդական Մեսրոպ Առաքելյանի թեկնածությունը, գուցե՝ վերջինիս հենց Փաշինյանը ներկայացնի, գուցե՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Չնայած Փաշինյանն անթաքույց համակրանք ունի դերասան Հայկ Մարությանի՝ Կարգին Հայկոյի հանդեպ, սակայն «ՔՊ» վարչության մեծամասնությունը դեմ է նրան, իսկ Մեսրոպ Առաքելյանի առաջադրման դեպքում գուցե 13 հոգանոց վարչության ձայներն այնպես բաշխվեն, որ Կարգին Հայկոն առավելություն ստանա:
Հիշեցնենք, որ Առաքելյանն «Առաքելություն» կուսակցության վարչության անդամ է, 2013 թվականին նրանց նորաստեղծ կուսակցությունը մասնակցեց Երևանի ավագանու ընտրություններին, սակայն հավաքեց ընտրողների 0,64 տոկոս ձայները՝ մոտ 2 հազար 600 ձայն: Մեզ հետ զրույցում Մեսրոպ Առաքելյանը չբացառեց իր առաջադրման հեռանկարը: Իսկ վարչապետի խորհրդական դառնալու վերաբերյալ պարզաբանեց, թե քանի որ «իր թիմը թավշյա հեղափոխության առաջին իսկ օրերից «ՔՊ»-ի կողքին է եղել, հեղափոխությունից հետո երկու թիմերի քննարկման արդյունքում հանգել են այդ որոշմանը»: Հիմա երկու թիմերում քննարկվում է նաև առաջիկա ընտրություններին համագործակցության հարցը: Իսկ հնարավոր է «Առաքելությունը» լուծարվի՝ միանալով «ՔՊ»-ին: «Այս պահին նման քննարկում, մտադրություն չկա»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի