«Օրինաց երկրի» վարկանիշը մայրաքաղաքում մոտ 1 տոկոս է
«Փաստ» օրաթերթը գրում է. «Անզեն աչքով էլ նկատելի է, որ չափազանց մեծ ակտիվություն է դրսեւորում «Օրինաց երկիր» կուսակցությունը: Մասնավորաբար, կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հիմնավորապես «տնավորվել» է Ֆեյսբուքում, տարբեր հարցազրույցներ է տալիս:
Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, դեռեւս չի կարողանում կողմնորոշվել Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու առումով: Մասնավորաբար, Բաղդասարյանը փորձում է հասկանալ, թե որքան է այս պահին իրենց իրական վարկանիշը:
«Փաստին» հասած տեղեկություններով՝ այս օրերին մի քանի անկախ սոցիոլոգիական կազմակերպություններ հարցումներ են անցկացրել մայրաքաղաքում: Ըստ այդմ, օրինակ՝ ՕԵԿ–ի հնարավոր քվեները մայրաքաղաքում գնահատվում են մոտավորապես 1–1.2 տոկոսի սահմաններում: Մեզ չհաջողվեց պարզել՝ արդյոք այդ տվյալները հասե՞լ են «Օրինաց երկրի» ղեկավարին, թե՞ ոչ, սակայն նա, կարծես, հակված է առայժմ ձեռնպահ մնալ ընտրություններին մասնակցելուց:
Փաստը մնում է փաստ, որ տարեցտարի ՕԵԿ–ն ավելի ու ավելի քիչ ձայներ է ստանում: Ի մասնավորի, 2009թ. ավագանու ընտրություններին ստացել են 20.000 քվե, 2013 թվականին՝ մոտ 15.000, իսկ 2017–ին ընդհանրապես չեն էլ մասնակցել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի