Նորանշանակ փոխնախարարը հայտարարագրել է 17 միլիոն դրամի եկամուտ
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրա սեփականությունն են համարվում բնակարանը և «BMW X5 4.4 I» մակնիշի ավտոմեքենան: Պաշտոնը ստանձնելու՝ մայիսի 21–ի դրությամբ, ունեցել է 2 միլիոն 160 հազար դրամ դրամական միջոցներ և 17 միլիոն 996 հազար դրամ եկամուտ, որից 11 միլիոն 609 հազար դրամը ստացված փոխառություններ են՝ վարկեր, իսկ մնացածն էլ երեք տարբեր աշխատավարձերի հանրագումար:
Մինչ այս նշանակումը՝ 2014 թ.–ից դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում և հանդիսանում «Հանրային քաղաքականության ինստիտուտ» հետազոտական կենտրոնի համահիմնադիր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի