Դանակահարություն Սեւանի լողափում
Հուլիսի 26-ին, ժամը 14.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1983 թ. ծնված Էմիլ Հ.-ն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով, բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 26-ին, ժամը 17.30-ին, բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Էմմանուել Մ.-ն և տվել խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, Սևանի հիվանդանոցին հարակից լողափում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածել է Էմիլ Հ.- ին՝ պատճառելով վերը նշված վնասվածքները:
Նշանակվել է ԴԲՓ:
Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Էմմանուել Մ.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի