Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամներն իրենց բիզնեսների հետքերը կորցնելու գործընթաց են սկսել
«Հրապարակը» գրում է. «Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամներն իրենց բիզնեսների հետքերը կորցնելու գործընթաց են սկսել: Գրիգորյանի դատավոր աղջկա ամուսինը շուրջ 1,5 տարի առաջ էջմիածնի Սպանդարյան փողոցում ավտոլվացման ծառայություն էր հիմնել և «լվա ինքդ» սպասարկում էր իրականացնում: Չար լեզուներն ասում էին, որ նա հարկային դաշտից դուրս է գործում: Գուցե ապօրինությունների բացահայտման վախը կամ հանրային ճնշումը պատճառ են դարձել, և հունիսի 19-ին նա ապամոնտաժել է լվացակայանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Մանվելի փեսան նույն փողոցում, ավտոլվացակայանից մի քանի մետր հեռավորության վրա, նաև սպա կենտրոն ունի՝ «Լեդի սպա» անունով:
«Ճիշտ ժամանակն է, որ ստուգումներ իրականացնողներն այցելեն նաև էջմիածնի հարկային տեսչություն: Հաստատ հետաքրքիր բացահայտումների պակաս չեն ունենա»,- ասաց Էջմիածնի հարկային տեսչության նախկին աշխատակիցը:
Գրիգորյանի ընտանիքն ու մերձավորները տասնյակ տարիներ չեն վճարել նաև կոմունալ վարձերը: «Ջուր, լույս, գազ օգտագործել են ու պարտքը թողել ընկերությունների վրա: Սրանք էլ, որպեսզի այդ պարտքերը մարեն, ծախսը ցրել են բնակիչների վրա: Էս խեղճ մարդիկ իրենց ճղում էին, թե իրենց ծախսածից կրկնակի ու եռակի ավել են վճարում, բայց ում ինչ ապացուցեին... վզներին էր, պիտի փակվեին: Լույսի մարդիկ «բրոնեժիլետներ» էին դարձել, վիզ դրած՝ պաշտպանում էին սրանց ապօրինությունները»:
Էջմիածինցիներն այնքան զայրացած են կատարվածից, որ շատ հնարավոր է՝ սրանց մի մասը նաև լեգենդներ լինեն: Այս քաղաքում, որը ստրկական հնազանդությամբ տասնամյակներ շարունակ կրել է Մանվել Գրիգորյանի լուծը, մարդիկ ընդվզել են: Նորօրյա սպարտակները Գրիգորյանների մասին այժմ լսել անգամ չեն ուզում և նույնիսկ խոսում են նրանց քաղաքից վտարելու մասին: Ասում են՝ էս սուրբ քաղաքում նրանց նման պիղծ մարդիկ չպետք է ապրեն»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Հաղթենք դիաբետը միասին
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի ...