Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունը հաստատել է ԵՊՀ ռեկտորի ընտրության արդյունքները Լեհաստանի ՍԴ նախագահին զրկել են դատական անձեռնմխելիությունից Արհեստական բանականության օրեր Հայաստանում Կասեցվել է Սիթի ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Խոսրովի անտառի ֆոտոթակարդները կրկին ընձառյուծ են արձանագրել ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին (տեսանյութ) Սոցփաթեթը 2027 թվականի հունվարի 1-ից կավարտվի ԵՄ վիզաների ազատականացման հասնելը դարձել է առավել իրատեսական․ վարչապետ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Մաուի անունով շունը պաշտոնապես դարձել է Էմպոլիի թալիսմանը Ոչ մի վայրկյան ես կասկածի տակ չեմ առնում ժողովրդի՝ հեղափոխություն անելու իրավունքը. Փաշինյան Հիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմ

Կառավարությունը հաստատել է ԵՊՀ ռեկտորի ընտրության արդյունքներըԼեհաստանի ՍԴ նախագահին զրկել են դատական անձեռնմխելիությունիցԱրհեստական բանականության օրեր ՀայաստանումԿասեցվել է Սիթի ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԽոսրովի անտառի ֆոտոթակարդները կրկին ընձառյուծ են արձանագրելԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին (տեսանյութ)Սոցփաթեթը 2027 թվականի հունվարի 1-ից կավարտվիԵՄ վիզաների ազատականացման հասնելը դարձել է առավել իրատեսական․ վարչապետՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄաուի անունով շունը պաշտոնապես դարձել է Էմպոլիի թալիսմանըՈչ մի վայրկյան ես կասկածի տակ չեմ առնում ժողովրդի՝ հեղափոխություն անելու իրավունքը. ՓաշինյանՀիմա պատասխան այցով ես պետք է մեկնեմՀայաստանը մասնակցելու է G20 գագաթնաժողովի աշխատանքներինՆազելի Բաղդասարյանը՝ ԱՊՀ պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովում Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՀայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՏուգանք՝ Խավիեր Տեբասին քննադատող պաստառի համարՀրազդանի համայնքային ոստիկաններն արագ բացահայտեցին մեքենայի գողությունը․ երկու անձ ձերբակալվել է (տեսանյութ)Տավուշի մարզում նոյեմբերի 19-ին նախատեսված է կատարել պայթեցմшն աշխատանքներՎարդան Ղուկասյանը կինոթատրոնն օտարել է հնգապատիկ ցածր գնով. համայնքին պատճառվել է 108 միլիոնի վնասՇվեդիան և Չեխիան որոշել են արգելել ռուս մարզիկների մուտքը իրենց երկիրՎանաձորի մի շարք հասցեներում գազ չի լինիՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Կենսաթոշակառուներին անկանխիկ գործարքների դիմաց տրամադրվող հետվճարների հոկտեմբեր ամսվա գործընթացը մեկնարկել էԿատեստավորվեն նաև դպրոցների տնօրենները. գործընթացը չի կրի կամավոր բնույթՀովտաշատի նորակառույց դպրոցը շուտով դռները կբացի աշակերտների առջև. Ժաննա ԱնդրեասյանՖուտբոլի ամենաթանկարժեք դարպասապահների վարկանիշային ցանկը (ֆոտոշարք)Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալիՑերեկվա տևողությունը կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. ՍուրենյանԿկիրառվեն վարչական պատասխանատվության միջոցներԹրամփը սպառնացել է ամբողջությամբ ոչնչացնել ԻրանըԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին կմեկնի ԱդրբեջանՀետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է ՀայաստանՀայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերըԿառավարությունը երբեք չի դադարել ջանքեր գործադրել բազմաթիվ անհայտ հարցերի պատասխանները գտնելու ուղղությամբ. վարչապետ (տեսանյութ)Կառավարության 2026 թվականի նոյեմբերի 19-ի հերթական նիստը (տեսանյութ)Ղրիմի կամուրջը մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ հարձակման է ենթարկվելՌուսաստանը բաց է աշխարհի համար. ՊուտինՍպասվում են տեղումներԽաչատուրյան քույրերը գործել են ինքնապաշտպանության նպատակովԴուք անհավանական աշխատանք եք կատարել և բացառիկ առաջնորդ եքTotal Chess. Մարտիրոսյանը հաղթեց Ռապորտին, Արոնյանը՝ ՄամեդյարովինԲելգիայում ՀՀ դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահի հետՄասիսի համայնքային ոստիկանները Հովտաշատում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարան (տեսանյութ)Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն. ՊՆՄենք երկար տարիներ հիանալի հարաբերություններ ենք ունեցելՌԴ-ում վարչական պատասխանատվություն կսահմանվի ռուսական ավանդական հոգևոր և բարոյական արժեքները վարկաբեկելու համարՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 19.11.2026 (ուղիղ)Մինչև խաղաղությունը հաստատված, ինստիտուցիոնալ չդառնա, ես չեմ գնալու. վարչապետՀրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից տներՆոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի մինչև այս ամսվա վերջ
Հայաստան

Փոփոխություն պատվաստումների քաղաքականության մեջ

Առողջապահության նախարարությունը հայտնում է պատվաստումների քաղաքականության մեջ առաջիկա փոփոխությունների մասին: Նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Պարզաբանենք հետեւյալը. նախ հնգավալենտ (դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուսային Բ վարակ) և բերանային (կաթիլով ստացվող) պոլիոմիելիտի պատվաստանյութերը կփոխարինվեն միանգամից մեկ՝ վեցավալենտ պատվաստանյութով:

Երեխան պատվաստումների այսօրվա օրացույցով ստանում է 4 դեղաչափ հնգավալենտ պատվաստում եւ դրանց հետ 5 դեղաչափ բերանային կենդանի եւ 1 դեղաչափ ապաակտիվացված ներարկման պոլիոմելիտի պատվաստանյութ:
Փոփոխության արդյունքում երեխան կստանա միայն 4 դեղաչափ վեցավալենտ պատվաստանյութ՝ պահանջվող նվազագույն քանակը (դիֆթերիա, փայտացում, կապույտ հազ, հեպատիտ Բ, հեմոֆիլուսային Բ վարակ, ապաակտիվացված պոլիոմելիտ):

Վեցավալենտն ամբողջությամբ կփոխարինի ներկայում ստացվող հնգավալենտ պատվաստմանը՝ մեկտեղելով մինչ այժմ առանձին ստացվող պատվաստանյութերը:

Բացի այդ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության երաշխավորմամբ, փոխվում է պոլիոմելիտի պատվաստանյութի բաղադրությունը. դրա մեջ մտնող թեեւ թուլացված, բայց կենդանի վիրուսը փոխարինվում է ոչ կենդանի, ապաակտիվացված վիրուսով: Նախատեսվում է մինչև 2020 թվականն ապահովել «Աշխարհն առանց պոլիոմիելիտի» կարգավիճակը, որի շրջանակներում բոլոր երկրները 2018-ից աստիճանաբար կատարում են նշված փոփոխությունը: Հայաստանը եւս որդեգրում է ԱՀԿ մոտեցումն ու այս աշնանից փուլային անցում կկատարի պատվաստումների նոր ընթացակարգին:

Այս մոտեցումն արդեն կիրառվում է զարգացած տարբեր պետություններում, ինչպես նաև հետխորհրդային մի շարք երկրներում՝ Վրաստան, Մերձբալթյան հանրապետություններ, եւ փաստել է իր արդյունավետությունը:

Բացի պոլիոմելիտի պատվաստանյութից՝ փոփոխվում է նաեւ կապույտ հազի բաղադրիչը. դեղաչափը մնում է նույնը, փոխվում է հակածինների կազմը:

Այս համատեքստում որոնք են հնգավալենտի եւ վեցավալենտի տարբերությունները.

Վեցավալենտն առավել փոքր թվով երեխաների մոտ կառաջացնի ջերմային ռեակցիա, քանի որ դրա բաղադրության մեջ կապույտ հազի հակածինները մոտ հինգ անգամ պակաս են:
Ակնկալվում է, որ հետպատվաստումային առավել թեթեւ ընթացքի դեպքում կավելանա պատվաստումների քանակը, ինչի արդյունքում կնվազի կապույտ հազով ընհանուր հիվանդացությունը: Այնինչ, նկատենք, որ վերջին շրջանում վարակի որոշակի աշխուժացում է նկատվում:

Պատվաստանյութերի մեկտեղմամբ պատվաստումների թվի կրճատումը՝ 3 ներարկման փոխարեն 2-ը, նաեւ հոգեբանական ազդեցություն կունենա:
Միաժամանակ, նախարարությունը վստահեցնում է, որ պատվաստման ողջ գործընթացի պատշաճ իրականացումը, մասնավորապես, ընթացակարգերի ճշգրիտ պահպանումը եւ հետպատվաստումային դիտարկումներն առաջնահերթ են եւ մշտապես գտնվում են ուշադրության առանցքում»: