«Փրկություն դժոխային կենդանաբանական այգուց». Daily Mail-ը՝ Մանվել Գրիգորյանի ամառանոցում պահվող արջերի մասին
Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է Էջմիածնում գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող ամառանոցում պահվող կենդանիների պայմաններին եւ ազատ արձակման առաքելությանը:
Արջերի ազատ արձակման պահը բրիտանական լրատվամիջոցն անվանել է «փրկություն հայկական դժոխային կենդանաբանական այգուց»: Նշենք, որ Կենդանիների փրկության միջազգային բարեգործական կազմակերպությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր տեսանյութ, թե ինչպես են աշխատակիցներն ազատում փոքրիկ վանդակներում պահվող արջերին: Ըստ աշխատակիցների, առաջին արջը պետք է լիներ 5-6 տարեկան, սակայն, պարզվում է, որ կենդանին ավելի մեծ է, պարզապես փոքր է երեւում:
«Կենդանու վատ սնվելն է թերեւս պատճառը, որ փոքր է երեւում»,- գրում է բրիտանական պարբերականը:
Ավելի վաղ FPWC (Foundation for the Preservation of Wildlife and Cultural Assets) հիմնադրամը տեղափոխել է արդեն նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում գտնվող արջերին։ Արդեն տեղափոխվել է երկու արջ։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հաշվառվել են 5 գորշ արջ, 1 վագր, 8 քարայծ, 1 եղնիկ,2 սիրամարգ և այլ հավազգիներ։


















































Մանվել Գրիգորյանի ծննդավայր Արշալույս գյուղում ստուգումներ են սկսվել
Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ, վերաքննիչ բողոքը մերժվել է
Դիմակավորված անձինք ներխուժել են Մանվել Գրիգորյանի տարածք և գողացել ոչխարներին
Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին մեղադրանք առաջադրվեց. նա չկալանավորվեց
Ձերբակալվել է գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի