Կոռուպցիան վնաս է հասցրել Հայաստանի շրջակա միջավայրին. France 24
France 24 հեռուստաընկերությունը սյուժե է ներկայացրել Հայաստանում հանքարդյունաբերության վտանգների մասին՝ «Ինչպես է կոռուպցիան վնասել Հայաստանի շրջակա միջավայրին» վերնագրով: Ռեպորտաժում նշվում է, որ վերջերս Հայաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաների պատճառը կոռուպցիան էր, որի դիպչել է նաեւ այս ոլորտին: «Բաց արդյունահանումը սպի է թողել փոքրիկ երկրի գեղեցիկ լանդշաֆտների վրա»,- նշում են սյուժեի հեղինակները:
Ռեպորտաժը պատմում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի բնությանը հասցված վնասի մասին: Ինչպես հեռուստաընկերության հետ հարցազրույցում նշել են գյուղացիները, իրենք չեն կարող օգտագործել գետի ջուրը, քանի որ այն վարակված է, թեպետ ընկերությունը հերքում է, որ վտանգավոր տոքսինների արտահոսք է եղել: Սակայն տեղացիներից ոմանք կցանկանային, որպեսզի ընկերությունը վերսկսի իր գործունեությունը, որպեսզի իրենք աշխատանք ունենան:
Սյուժեի հեղինակների խոսքով՝ հարեւան Նոյեմբերյանում կարծում են, որ իրենց մոտ տնտեսությունը կարելի է զարգացնել զբոսաշրջության միջոցով, այլ ոչ թե՝ հանքարդյունաբերության: Բնապահպան ակտիվիստների հետ միասին նրանք պայքարում են ընկերության դեմ, որը մտադիր է սկսել աշխատանքները քաղաքից քիչ հեռու: Ընդ որում, ռեպորտաժում նշվում է, որ ակտիվիստերը չեն կարծում, որ նոր կառավարությունն ամբողջությամբ կփոխի իրավիճակն այց հարցում, սակայն հույս ունեն, որ ժողովրդավարական կառավարությունն ավելի շատ կլսի իրենց:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի