Միայն Մանվել Գրիգորյանը չէ, որ չարաշահումներ է կատարել բանակում. քառօրյայի մասնակից
Քառօրյա պատերազմի մասնակից զինվորները նշում են, որ իրենց համար անակնկալ չէր պատգամավոր Մանվել Գրիգորյանի տան բացահայտումները։ Նրանք նշում են, որ բոլոր զինվորներն էլ լսել էին չարաշահումների մասին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ապրիլյան պատերազմի մասնակից Ավետ Սուքիասյանը։
«Հարցը միայն Մանվել Գրիգորյանը չէ։ Նրանից բացի, ուրիշները ևս շատ չարաշահումներ են թույլ տվել և այսօր քննադատում են Մանվել Գրիգորյանին»,- հավաստիացրեց նա։
Ավետ Սուքիասյանը նաև նշում է, որ ԵԿՄ կառույցը կարևոր դեր է կատարում պետության համար և միայն ղեկավարի անվան հետ կապելով չպետք է վարկաբեկել կառույցն ամբողջությամբ։
«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում ՀԿ ղեկավար Մանուել Մանուկյանը ավելացրեց, որ ամեն կերպ կփորձեն աջակցել կառավարությանը նոր բացահայտումների համար։ Նրա խոսքով՝ շատ չարաշահումներ են լինում նաև զորամասերում։
«Մինչև զինվորին հասանելիք սնունդը կամ հագուստը հասնում է նրան, քիչ բան է մնում, ինչի ականատեսը եղանք ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ»,- ասաց նա։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի