Հայաստանի քաղաքացիները սկսել են ավելի քիչ ապաստան խնդրել Եվրամիությունում
Եվրամիության ապաստան տրամադրելու հարցերով գործակալությունը (EASO) հրապարակել է Եվրամիության երկրներում ապաստան ստանալու համար օտարերկրյա քաղաքացիների դիմումների մասին զեկույց:
Եվրոպական կազմակերպության զեկույցի համաձայն՝ 2017 թվականին ապաստանի կարգավիճակի տրամադրման դիմումով ԵՄ ընդունող երկրներին է դիմել Հայաստանի 7.750 քաղաքացի: Նույն ցուցանիշը 2016 թվականին եղել է 8.565: Հաղորդվում է, որ Վրաստանից դիմումների թիվը 2016 թվականի համեմատ աճել է ավելի քան 3.000-ով:
Ընդհանուր առմամբ, ԵՄ-ին 2017 թվականին ապաստանի համար դիմել է ավելի քան 720 հազար մարդ, ինչը քիչ է 2016 թվականի ցուցանիշից (մոտ 1,3 միլիոն) մոտ 600 հազարով: Առավել շատ փախստականի կարգավիճակի համար դիմում են Սիրիայի, Իրաքի և Աֆղանստանի քաղաքացիները, իսկ փախստականների համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացնում Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Հունաստանը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի