Մանվել Գրիգորյանի հետ առնչություն ունեցած արտերկրի հայերը տարբեր լուրեր են փոխանցել սփյուռքի նախարարությանը
Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ-ի բացահայտումներից հետո ՀՀ սփյուռքի նախարարությունը տարբեր երկրներից մեր հայրենակիցները տարաբնույթ տեղեկություններ են հաղորդել Մանվել Գրիգորյանի ղեկավարած կառույցի հետ իրենց առնչությունների եւ համագործակցության ձախողված փորձի մասին: Այս մասին տեղեկացնում է սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ստացված տեղեկատվությունը սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը սահմանված կարգով փոխանցել է Հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով ընթացք տալու համար։
«ՀՀ սփյուռքի նախարարությունը, լինելով Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի միջեւ հարաբերությունները համակարգող մարմին, հետամուտ է լինելու արտերկրում բնակվող հայերին մտահոգող հարցերին պատասխաններ տալուն»,- ասված է հաղորդագրությունում:


















































Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Հաղթենք դիաբետը միասին
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի ...