Վանում երեք օրում երկու երկրաշարժ է գրանցվել
Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վանի նահանգում այս գիշեր 3․4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, գրում է թուրքական demokrathaber.org կայքը։
Հայտնի է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է նահանգի համանուն կենտրոն Վան քաղաքում։ Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Աղբյուրը նշում է, որ օրեր առաջ Վանում գրանցվել էր ևս մի՝ 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։
Բացի այդ՝ Թուրքիայի արևելքում ստորգետնյա ցնցումները Վանով չեն սահմանափակվել։ Նախօրեին 3․7 մագնիտուդ ուժգնությամբ ևս մի երկրաշարժ էր գրանցվել Մալաթիա նահանգում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հեքիմհան շրջանում, օջախը՝ 11 կմ խորության վրա։


















































Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Հաղթենք դիաբետը միասին
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի ...