Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Մեծավանի գյուղապետը ձերբակալվեց

Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավար Սերյոժա Վարդանյանը ձերբակալվել է:

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավար Ս.Վ.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Մեծավանի մշակույթի կենտրոնում որպես տնօրեն եւ որպես դռնապահ ձեւակերպել է անձանց, որոնք աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անվամբ դուրս գրված գումարները յուրացվել են:

Փաստի առթիվ նախապատրաստված նյութերով առերեւույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Մեծավան համայնքի իրավասու պաշտոնատար անձինք, իմանալով համայնքային ենթակայությամբ գործող եւ համայնքապետարանի միջոցներով ֆինանսավորվող Մեծավանի մշակույթի կենտրոնի տնօրենի կողմից 2013 թվականի հունիս ամսից մինչեւ 2018 թվականի մայիսի 31-ը, իսկ դռնապահի կողմից 2016 թվականի դեկտեմբերի 1-ից մինչեւ 2018 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքային պայմանագրերով նախատեսված պարտականությունները չկատարելու, աշխատանքի չհաճախելու հանգամանքի մասին, կազմել են աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր, որոնցում կեղծ տեղեկություններ ներառելով այդ անձանց կողմից կանոնավոր աշխատանքի ներկայանալու եւ փաստացի աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ, ներկայացրել են վճարման: Արդյունքում վերջիններիս անվամբ անհիմն ելքագրվել է ընդհանուր շուրջ 4.500.000 ՀՀ դրամ աշխատավարձի գումարներ:

Միաժամանակ նյութերով ձեռք են բերվել առերեւույթ փաստական տվյալներ այն մասին, որ Մեծավան համայնքի իրավասու պաշտոնատար անձինք 2017թ. ընթացքում կազմել են համայնքի թվով 10 բնակիչներին սոցօգնություններ տրամադրելու վերաբերյալ պաշտոնեական կեղծ փաստաթղթեր, եւ դրանք ներկայացրել վճարման: Արդյունքում համայնքի բյուջեից անհիմն ելքագրվել է ընդհանուր 380.000 ՀՀ դրամի չափով գումար, որն ստացել են իրենք՝ յուրացնելով այն:

Պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում եւ վատնում կատարելու, պաշտոնական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ 2018 թվականի հունիսի 6-ին Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:

Նկատի ունենալով, որ քրեական գործով հավաքված ապացույցները հիմք են տալիս ենթադրելու, որ Մեծավան համայնքի ղեկավար Ս.Վ.-ն կատարել է քրեական օրենքով չթույլատրված արարք եւ գտնվում է այլ տեղանքում, ՀՀ Լոռու մարզի դատախազի ցուցումով 2018 թվականի հունիսի 12-ին նախաքննական մարմնի կողմից որոշում է կայացվել նրան ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնին:

Նախաքննությունը շարունակվում է: