Երվանդ Մանարյանը տեղափոխվել է հիվանդանոց
Հայ անվանի դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանը, ում երեկ տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, ոտքի կոտրվածք ունի և նրան անհրաժեշտ է վիրահատություն:
«Նա ունի կոտրվածք, և նրան պատրաստում ենք վիրահատության: Չմոռանանք, որ նա 94 տարեկան է»,-ասել է ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը:
Այժմ դերասանը գտնվում է հիվանդասենյակում:

















































