Գիտելիքի ստուգման շտեմարանային ձեւը փոփոխություններ կկրի․ ԿԳ նախարար
Գոյություն ունեցող շտեմարանները թույլ չեն տալիս բացահայտել աշակերտի իրական հնարավորությունները։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին լրագրողների հետ զրույցում նշեց կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։
«Գոհ չեմ այսօր գոյություն ունեցող շտեմարններից, որովհետեւ դրանք են գիտելիքի ստուգման ձեւը, սակայն դրանք թույլ չեն տալիս բացահայտել աշակերտի իրական հնարավորությունները, թույլ չեն տալիս նրանց մոտ զարգացնել քննադատական-վերլուծական միտքը։ Հնարավոր է գիտելիք ստուգման այս ձեւը զգալիորեն նվազեցնում է կոռուպցիան, բայց միեւնույն ժամանակ թույլ չի տալիս վեր հանել աշակերտի իրական հնարավորությունները»,-կարծիք հայտնեց նա։
Նախարարը նկատեց, որ այս տարի չեն կարող այդ առումով փոփոխություն կատարել, քանի որ մի քանի շաբաթ է մնացել քննությունների մեկնարկին․ «Որեւէ փոփոխություն կարող է վտանգել ընդունելության քննությունները։ Բայց հաջորդ տարի այդ ուղղությամբ աշխատանք կտանենք»։
Խոսելով դասագրքերի ու ծրագրերի շուրջ առկա դժգոհությունների մասին՝ Արայիկ Հարությունյանը նկատեց․ «Մենք պետք է այնպիսի շրջանավարտներ ունենանք, որոնց մոտ այլ որակներ զարգանան, քան անգիրն է։ Նա պետք է կարողանա գաղափարներ արտահայտել, վերլուծել, քննադատել»,-շեշտեց նա։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի