Զարուհի Բաթոյանն ու Արման Ուդումյանը նշանակվել են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարներ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարներ է նշանակել:
Մասնավորապես, վարչապետի որոշմամբ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ են նշանակվել Զարուհի Բաթոյանը եւ Արման Ուդումյանը:
Վարչեպտի մեկ այլ որոշմամբ, Արսեն Մանուկյանը նշանակվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ:
Այլ որոշումներով Թադեւոս Ավետիսյանը եւ Արայիկ Պետրոսյանն ազատվել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից:
Նշենք, որ Զարուհի Բաթոյանը Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ է:

















































