Արդարադատության նախարարությունը նոր գլխավոր հարկադիր կատարող ունի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Հակոբ Հակոբյանը նշանակվել է արդարադատության նախարարության գլխավոր հարկադիր կատարող:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝
Հակոբ Հակոբյանին նշանակել արդարադատության նախարարության գլխավոր հարկադիր կատարող»,-ասված է վարչապետի որոշման մեջ:

















































