Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն
Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն և շնորհավորել դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:
ՀՀ Նախագահը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին:

















































