Կրկին շիկահեր. Քիմ Քարդաշյանն ամուսնու ծննդյան առթիվ ոճային փոխոխության է դիմել (լուսանկարներ, տեսանյութ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի ծննդյան 41-ամյակի առթիվ (հունիսի 8-ին) մտերմիկ խնջույք է կազմակերպել իրենց լոսանջելեսյան տանը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, հատուկ այդ առիթով 37-ամյա հայուհին ներկայացել է ամուսնու սիրած կերպարով՝ շիկահեր: Ավելի վաղ գեղեցկուհին պատմել էր, որ ամուսինն իրեն ամենից շատ այդպես է սիրում:
Աղբյուրը մանրամասնում է, որ հեռուստաաստղը մուգ վարսերը չի ներկել, այլ ընդամենը դրանք քողարկել է շեկ կեղծամի տակ:
Նշվում է, որ խնջույքին ներկա են եղել Քարդաշյանի քույրերը՝ Քորթնի Քարդաշյանն ու Քենդալ Ջեները, ինչպես նաև բազմաթիվ ընկերներ, որոնց մատուցվել են հետաքրքիր նրբուտեստներ՝ այդ թվում նաև Քանյե Ուեսթի պատկերով քաղցրավենիքներ: Մինչդեռ տորթն ունեցել է շատ հետաքրքիր դիզայն՝ լեռնաշղթայի տեսքով:

















































