Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:
Վարչապետը կարևորել է մեր երկրում ՄԱԿ-ի գրասենյակի ակտիվ և արդյունավետ գործունեությունը և ընգդծել, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ՄԱԿ-ի հետ համագործակցությանը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի հետ հետագայում ևս կծավալվի սերտ համագործակցություն, ինչը կնպաստի տարբեր ծրագրերի հաջողությամբ իրականացմանը:
Շոմբի Շարփն ընդգծել է, որ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը պատրաստակամ է գործուն աջակցություն ցուցաբերել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ջանքերին, տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը:
ՄԱԿ-ի մշտական համակարգողը նշել է, որ այժմ ընթացքի մեջ են գտնվում Մեղրիի մաքսային անցակետի արդիականացման ռազմավարության մշակման աշխատանքները:
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի ընտրական գործընթացներին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից հնարավոր օժանդակությունը և քննարկել այն մեխանիզմները, որոնք կնպաստեն ընտրությունների թափանցիկ անցկացմանը և այդ գործընթացի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը:
Նիկոլ Փաշինյանը և Շոմբի Շարփն անդրադարձել են նաև ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրին և դրան միջազգային հնարավոր աջակցությանը վերաբերղ հարցերի:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի